հայոց լեզու, Առաջադրանքներ, Uncategorized

 

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։  Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբԱշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ․Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում և մնում է այնտեղ մինչև 1917թվականի գարնանը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։

հայոց լեզու, Առաջադրանքներ, Գրականություն, խոսքի մշակույթ, մայրենի, Uncategorized

Գիտե՞ս, որ գարուն է արդեն

Գիտե՞ս, որ գարուն է արդեն: Վերջացավ ձմեռը և այսոր գարնան առաջին օրն է:Գարունը բերում է իր հետ ժպիտ և ուրախություն:Ի նձ թվում է որ այս տարի գարունը շատ շուտ եկավ: Առավոտյան լսվում է թտչուների ուրախ ծլվլոցը, ջերմ ժպտում է արևը:Շուտով կծաղկեն ծառերը:Երբ ասում են գարուն  ես միշտ ծաղկած ծառեր եմ հիշում: Գարնան գալով մադրիկ շատ ուրախ են, զբոսնում են այգիներում, միշտ ժպտում են:

Ես սիրում եմ գարունը, քանի որ գարունը շատ գեղեցիկ է: