բնագիտություն, Uncategorized

ես  ապրում եմ առողջ ապրելակերպով:Օգտագործում եմ վիտամիններով հարուստ սնունդ:
Փորձում եմ շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, զբաղվել սպորտով,:Ազատ ժամանակ հեծանիվ եմ քշում:Արձակուրտդներին գնում ենք քաղաքից դուրս և անցկացնում հետաքրքիր ժամանակ:

 

բնագիտություն, Uncategorized

շնչռություն

Օրգանիզմում էներգետիկ խցանումների քանակը որոշում է մարդու ընդհանուր էներգետիկան, վկայում անոթային հունի սկլերոզի մասին, որն առաջանում է էներգիայի շրջանառության խանգարման հետևանքով, որի առկայությունն ու ծավալը որոշում է հիվանդությունների քանակը և ծերացման աստիճանը՝ ազդելով կյանքի որակի և երկարատևության վրա:
Կա նաև սկլերոզի զարգացման ևս մեկ պատճառ՝ թոքերի հիպերվենտիլյացիան (խորը և հաճախակի շնչառություն), որով տառապում է գրեթե ողջ մարդկությունը: Թոքերի հիպերվենտիլյացիան վտանգավոր է, քանի որ օրգանիզմից «լվացվում է» ածխաթթու գազը: Ածխաթթու գազը  (CO2)`   ածխաթթուն, դրա միացությունները օրգանիզմի կենսագործունեության մեջ կարևոր դեր են խաղում:
Ածխաթթուն մասնակցում է նատրիումի իոնների տեղաբաշխմանը հյուսվածքներում՝ դրանով կարգավորելով նյարդային բջիջների գրգռվողականությունը, ազդում է բջջային թաղանթի թափանցելիության, բազմաթիվ ֆերմենտների ակտիվության, հորմոնների արտազատման և դրանց ֆիզիոլոգիական արդյունավետության, կալցիումի և երկաթի իոնների սպիտակուցներով կապման գործընթացի վրա:
Արյան մեջ ածխաթթվի խտության և մարսողական գեղձերի (թքագեղձեր, ենթաստամոքսային գեղձ, լյարդ) գործառույթների միջև ուղղակի կապ գոյություն ունի, ինչպես նաև ստամոքսի լորձաթաղանթի, որը աղաթթուն է ձևավորում: Արյան մեջ ածխաթթվի պարունակությամբ է պայմանավորված հյուսվածքների հարստացումը թթվածնով:
Եվ վերջապես, ածխաթթուն կարևոր դեր է խաղում թթվահիմնային հավասարակշռության պահպանման, սպիտակուցների կենսասինթեզի, ամինաթթուների կարբոքսիլացիայի համար: Այս ցուցակը կարելի է շարունակել, բայց նույնիսկ թվարկվածն էլ բավական է ածխաթթուն սովորական «խարամ» չհամարելու համար, որն անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ դուրս բերել օրգանիզմից:
Ստորև ներկայացնենք ածխաթթու գազը (ածխաթթվի ճեղքման արտադրանքը) օրգանիզմից չափից շատ դուրս բերելու վտանգը: Ածխաթթվի առկայությունը մարդու գոյության պարտադիր պայմանն է, այն կենդանի բջիջների համար բնական շինանյութ է հանդիսանում: Այն աստիճանաբար հանգեցրել է օդի կազմության փոփոխությանը, բայց բջիջների աշխատանքի ներքին պայմանները նախկինի պես որոշվել են ածխաթթվի բարձր պարունակությամբ:
Երկրագնդի վրա հայտնված առաջին կենդանիները, որոնք սնվել են բույսերով, այնուամենայնիվ, ապրել են ածխաթթու գազի բարձր պարունակությամբ մթնոլորտում: Այդ պատճառով էլ նրանց բջիջները, իսկ ավելի ուշ ժամանակակից մարդկանց և կենդանիների հնագույն գենետիկ հիշողության վրա ստեղծված բջիջներն իրենց ներսում ածխաթթվային միջավայրի կարիքն ունեն (6-8% ածխաթթու և 1-2 % թթվածին) և արյան մեջ  (7-7,5% ածխաթթու գազ):
Բուսականությունն օգտագործում է օդի գրեթե ողջ ածխաթթու գազը, և դրա հիմնական մասն ածխածնի միացության տեսքով ոչնչացված բույսի հետ  ընկել է հողի մեջ՝ դառնալով օգտակար հանածո (ածուխ, նավթ, տորֆ): Այժմ մթնոլորտում պարունակվում է մոտ 0,03% ածխաթթու գազ և մոտ 21% թթվածին: Բայց արյան նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է 7-7,5% ածխաթթու գազ, իսկ ալվեոլային օդում`   6,5%:
Այն դրսից ստանալ հնարավոր չէ, քանի որ մթնոլորտում ածխաթթու գազ գրեթե չկա: Մարդն ու կենդանիներն այն ստանում են սննդի լիակատար ճեղքումից, քանի որ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները ձևավորվում են ածխածնային հիմքի վրա, թթվածնի օգնությամբ այրման դեպքում հյուսվածքներում ձևավորվում է թանկարժեք ածխաթթու գազը`   կյանքի հիմքը:
Սովորական մարդկանց շնչառությունը թոքերի քրոնիկական հիպերվենտիլյացիան է՝ ածխաթթու գազի օրգանիզմից շատ քանակությամբ դուրս բերումը, որը մոտ 150 ծանր հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ, որոնք քաղաքակրթության հիվանդություններ են համարվում, օրինակ՝ հիպերտոնիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, սրտի իշեմիկ հիվանդությունը, բրոնխային ասթման և այլն:
Հիպերվենտիլյացիան կարճ ժամանակում կարող է մահվան պատճառ դառնալ օրգանիզմից ածխաթթու գազի կորստյան հետևանքով: Թոքերի քրոնիկական հիպերվենտիլյացիայի դեպքում հաճախակի և խորը շնչառության պատճառով մարդը թույլատրելիից ավելի շատ է ածխաթթու գազ ծախսում:
Եթե պաշտպանական մեխանիզմները վատ են աշխատում, նյարդային համակարգի գերգրգռվածություն է առաջանում, օրգանիզմի ներքին միջավայրի թթվահիմնային հավասարակշռության խախտում դեպի հիմնային կողմը, որը նյութափոխանակության խանգարման պատճառ է դառնում:
Դրա հետևանքով թուլանում է իմունիտետը (ալերգիկ, մրսածության և բորբոքային հիվանդությունների նկատմամբ հակում, աղերի կուտակում, ճարպակալում կամ նիհարում, ներզատական գեղձերի աշխատանքի խանգարում և այլն՝ ընդհուպ մինչև ուռուցքների առաջացում):
Հաճախ քանի որ ածխաթթու գազը կենսական անհրաժեշտություն է, դրա չափից դուրս կորստի դեպքում այս կամ այն աստիճանով միանում են պաշտպանական մեխանիզմները, որոնք փորձում են կանգնեցնել օրգանիզմից դրա դուրս բերումը:
Դրանց թվին են պատկանում՝
— անոթների, բրոնխների բոլոր օրգանների հարթ մկանների սպազմ,
— արյունատար անոթների նեղացում,
— բրոնխներում, քթանցքներում լորձի արտազատման ավելացում, ադենոիդների, պոլիպների զարգացում,
— խոլեստերինի կուտակման հետևանքով թաղանթների պնդացում, որը նպաստում է հյուսվածքների  սկլերոզի   զարգացմանը,
— վահանագեղձի գործառույթների բարձրացում:
Կենսական կարևոր օրգանների թթվածնային քաղցը զարկերակային արյան ճնշման բարձրացման և շնչառական կենտրոնի գրգռման պատճառ է դառնում, որն առավել խորը հիպերվենտիլյացիայի է հանգեցնում, օրգանիզմից ածխաթթու գազի «լվացման»: Կորոնար անոթների սպազմը սրտամկանի հիպոքսիայի է հանգեցնում՝ ընդհուպ մինչև ինֆարկտ: Ուղեղի զարկերակների սպազմը գլխացավ, գլխապտույտ, անքնություն, գլխուղեղի գործառույթների խանգարում, ինսուլտ է առաջացնում:
Եթե ավելի շատ նվազեցվի շնչառությունը, ապա մարդու մոտ զարգանում է գերդիմակայունություն, առողջության հզոր ներուժ, երկարատևության մեծ նախապայմաններ: Յոգայի վարժությունները նվազեցնում են շնչառությունը և ավելացնում ածխաթթու գազի պարունակությունը օրգանիզմում:
Շնչառության ուժեղացմանը և օրգանիզմից ածխաթթու գազի «լվացմանը» նպաստում են անգրագետ ձևով կազմված խորը շնչառական վարժությունները, շատակերությունը, կենդանական ծագման սննդամթերքի չարաշահումը, ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը, շատ դեղամիջոցներ, գերտաքացումը, անկողնային ռեժիմը, քունը (հատկապես՝ թիկունքին պառկած), կենցաղային քիմիայի առարկաները, նստակյաց կենսակերպը, նյարդահոգեկան լարվածությունը, մոլեխաղերը և այլն:
Յոգայի շատ էնտուզիաստ հետևորդներ ճիշտ չեն պատկերացնում շնչառության ֆիզիոլոգիան՝ դրանով ավելի մեծ վնաս հասցնելով իրենց: Պետք է հստակ գիտակցել՝  հանգիստ վիճակում հիպերվենտիլյացիան վտանգավոր է: Պետք է կարողանալ մշտապես ոչ խորը և հազվադեպ շնչել (որպեսզի շնչառությունը լինի աննկատ և անլսելի)՝ ձգտելով առավելագույնս երկարացնել յուրաքանչյուր արտաշնչումից հետո դադարը:
Այս ծրագրի օպտիմալ կատարումը մարդուն առողջություն և երկարակեցություն է պարգևում, իսկ անտեսումը, բնության օրենքների խախտումը  հիվանդությունների և վաղաժամ մահվան պատճառ կարող է դառնալ:
բնագիտություն, Uncategorized

Նյութերի տեղափոխումն օրգանիզմում:

Նյութափոխանակություն, մետաբոլիզմ բոլոր կենդանի էակների հիմնական հատկությունն է։ Այն անընդհատ և ներդաշնակ ընթացող ռեակցաների ամբողջություն է, որի ընթացքում միջավայրից օրգանիզմ ներթափանցած նյութերը վերափոխվում են բազմաթիվ միջանկյալ ու վերջնական բաղադրամասերի, և առաջանում է էներգիա։ Այդ էներգիայի շնորհիվ սինթեզվում են օրգանիզմին բնորոշ միացություններ, որոնք մտնում են բջջի կառուցվածքային տարրերի կազմության մեջ։ Էներգիան միաժամանակ օգտագործվում է բջիջներիկենսագործունեության այլ գործընթացներում և աշխատանք կատարելու համար։ Այսպիսով, միջավայրի և օրգանիզմի միջև տեղի ունեցող նյութերի փոխանակությունն անհրաժեշտ պայման է կենդանի էակների գոյատևման համար։

բնագիտություն, Uncategorized

հյուսվածներ

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

բնագիտություն, Uncategorized

Ծաղկավոր բույսե րի օրգաննե ր

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:
3Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:
armat.jpg 
Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:
Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.
1Առանցքային
Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:
Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:
acarrots1.jpg 
2Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:
բնագիտություն, Uncategorized

ականջի մասին

Ականջը ինքնամաքրվող մարմին է,ականջի մեջ կա թմբկաթաղանթ որը նմանէ սոխի կլեպի և կա խխունջ:երբ մենք մի բան ենք ասում  գնում է խխունջի միջով և տեսղական նիարդերով գնում է հասոնւմ ուղեղի մոտ և մենք հասկանում:

Ականջի հիգիենա:

Ականջը պետք է մարել եթե չ մաքրել կարող է մարդը վատ լսել և խնդիրներ ունենա լսողության:

  1.  ականջը պետք մաքրել լողանալուց հետո:
  2. եթե միտեղ շատ բարձր ձայն է պետք է բերանը բաց պահել և ձեռքերով փակել ականջը:
բնագիտություն, Uncategorized

աչկի մասին

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:
Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի
Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

Տեսողության հիգիենա
Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.
● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը
● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով
● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը
● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ
● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:
● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում՚: