գրականություն 9, Uncategorized

Սիրել բաց աչքերով

Նա ուզում է փոխանցել իր զգացմունքները ընթերցողներին: Հեքիաթից ես հասկացա, որ ամեն բան պատահական չի լինում նույնիսկ կարևոր, բայց փոքր չաքից դու չպետք է տխրես, ինչքան էլ այն լինի կարևորագույն: Ոչինչ պատահական չի լինում:

Uncategorized

անհատական աշխատանք Երկաթ

Նախագծի անվանումը՝ <<Մետաղներ>>

Բովանդակությունը՝
●Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները: ●Մետաղների ստացման  ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
● Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:
● Մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման     

   եղանակները:
●Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:
●Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Անհատական-հետազոտական  աշխատանքներում  պիտի  լինի  հետևյալ հարցադրումների  պատասխանները. 

  • Մետաղի  դիրքը քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում, ատոմի  բաղադրությունը, էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը, վալենտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում, օրինակներ…
  • Բնության մեջ ինչպիսի՞  միացությունների  ձևով  է  գտնվում, օրինակներ…
  • Ֆիզիկական և քիմիական  հատկությունները:
  • Ստացումը լաբորատորիայում և  արդյունաբերության  մեջ:
  • Տարրի  միացությունների դերն ու նշանակությունը մարդկանց համար, կիրառությունը:

Հաշվարկային լաբորատոր  փորձեր՝ <<Մետաղների քիմիական  հատկությունները>>.

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի

հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:

Լաբորատոր  փորձ 2. Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:              

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,

հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4. H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե

ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:

Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի, մագնեզիումի, ալյումինի  փոխազդեցությունը  աղաթթվի հետ:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե

փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Լաբորատոր  փորձ 5. Կալցիումի միացությունների հատկությունները՝

CaO—>CaCl2—> CaCO3—> CO2 կատարեք փոխարկումները և գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումների մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային հավասարումները:

Քիմիա 9, Uncategorized

Քիմիա

  1. Բնութագրեք  հետևյալ  ոչ մետաղը (ածխածին, թթվածին,  ջրածին,  ազոտ,  ֆոսֆոր, ծծումբ, սիլիցիում,  քլոր)   ըստ  հետևյալ սխեմայի.

ա) քիմիական նշանը (O)                                

բ) հարաբերական ատոմային զանգվածը.15,999416                                                                        

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է 

երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում:

 դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը +8 միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը 2 — 8 էներգետիկ մակարդակների թիվը ), էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ էլեկտրոնների  բախշումը ըստ  էներգետիկ  մակարդակների

դ) վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ.. .

ե)  գրեք.  ոչ մետաղի    առաջացրած պարզ    և  բարդ  նյութերի  բանաձևերը…և  որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ …

գրականություն 9, Uncategorized

Գրականություն

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Դա ասելով կոնֆուցիոն նկատի ուներ մարդկանց ոչ պրոֆեսիոնալ և արժանապատիվ վերաբերմունքը իրենց կյանքի և անվան նկատմամբ:

  • Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Այստեղ խոսվում է տարբեր հոգեբանական բարդությունների մասին որոնք հայտնվում են հնազանդվող մարդկանց մոտ

  • Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Խուէը հարգեց մարդ արարածի խոսքի և կարծիքի իրավունքը։ Այդ պատճառով լռեց:

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Մարդիկ, ովքեր ցածր են միջինից վեհ բաների մասին դժվար թե գաղափար ունենան։

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Հին ժամանակներում , հայտնի դառնալ ստացվում էր միայն իմաստուն, որևէ արվեստի տեր մարդկանց, որոնք իրենցից ներկայացրել են իսկական արժեք։ Ովքեր ստեղծել են, արարել են, փոխանցել են իրենց շնորհը հաջորդ սերունդներին։  Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ ձգտել են դեպի նյութականը, միշտ աչքաթող անելով հոգևորը, մտավորը։ 

հայոց լեզու 9, Uncategorized

Հայոց լեզու

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։


1. Գիլլիի եղեգնուտներում (շրջելիս-համակատար, Ե-խոնարհման,պարզ) երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ (Լողալով-անորոշ,Ա-խոնարհման,պարզ) շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
(նստած-հարակատար,Ե-խոնարհման, պարզ), ահագին կտուցները հնարավորին չափ (ներս քաշած,հարակատար, Ե-խոնարհման,պարզ) և ծայրերը (հենած-հարակատար, Ե խոնարհման, պարզ)
բլրակի պռնկին։ Չկարողացա (մոտենալ- անորոշ,Ե-խոնարհման,ածանցավոր), ուստի և թխսկանները իրենց բները (թողնելու-անորոշ ,Ե-խոնարհման , ածանցավոր) փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ (սուզվելու-ածանցավոր,Ե-խոնարհման,ածանցավոր) սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
(քշելիս-համակատար, Ե-խոնահում,պարզ) ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի (սուզվել,անորոշ,Ե-խոնարհման, ածանցավոր), գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի (կազմակերպված-հարակատար, Ե-խոնարհման, ածանցավոր) որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3.Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

4։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

5.Դերբայական դարձված

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։
Ու սարսափից քարացած-(հարակատար), թաքստոցներում կծկվելուց — (անորոշ դերբայ, բացառական հոլով) ընդարմացած-(հարակատար) փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած-(հարակատար) բանտարկյալը,
քայլեցին առաջ: Քայլեցին փրկվելու-(ապակատար) փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված-(հարակատար)
լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով-(անորոշ դերբայ, գործիական հոլով) չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

6. Կետադրել նախադասությունները:

Փորձելով պայքարել նրա դեմ, ես հասկացա, որ պարտված եմ:

Ես փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա,՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն, կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր,՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ վախեցած,՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված, փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը, հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ, շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով, զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը աստիճանաբար խեղճանալով պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ մազերը հարդարելու:

7․Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք, երբեք, օրհնություն, միշտ, ընդարձակ, համր, փութկոտ, վտիտ, սեղմ, մարմնեղ, խոպան, պարպել, արգավանդ, լիցքավորել, ծանրաշարժ, դյուրին, խոսուն, խրթին։

8․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Միամորիկ-մոր միակ զավակը

քանքար-ոսկե կամ արծաթե մետաղադրամ

քենակալ-բաջանաղ

մաքառել-պայքարել

անտունի-ժողովրդական երգի մի տեսակ

դրվատել-գովել

մախաղ-փոքրիկ տոպրակ, որի մեջ լցնում են ուտելիքի պաշար և կապում մեջքին

Uncategorized

պատմություն

Ո՞ր լեռն ունի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը

Սիփանը գտնվում է Վանա լճի հյուիսային ափին: Նման է Մասիսին: Կազմված է անդեզիտադացիտային և այլ թթու լավաներից: Նրա կատարային մասում կան էքստրուզիվ կոներ: Նրա լանջերը ծածկված են մարգագետիններով:

Արժեքավոր էին անգլիացի երկրաբան Ֆելիքս Օսվալդի Սիփան և Նեմրութ հրաբխային լեռնազանգվածների վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրությունները:

 Հաճախ գրականության մեջ և շատ այլ աղբյուրներում կարող ենք հանդիպել Սիփանի բարձրության սխալ տվայլեր՝ 4434 մսակայն լեռան իրական բարձրությունը կազմում է 4058 մետր:

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր լճեր

Սևան , Վան , Ուրմիա

Ո՞ր գետն է այլ կերպ անվանվում «Մայր գետ»

Արագած

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր գետեր

Արագած,Տիգրիս, Կուր

Ֆիզիկա 9, Uncategorized

էլեկտրական հոսանքը կենդանի օրգանիզմի վրա

էլեկտրական հոսանքի անցնելով մարմնի միջով կարող է վնասել կարևոր օրգանները, իսկ երբեմն հանգեցնել մարդու մահվան: Մարդու մահը վրա է հասնում մոտ 100 մԱ (0,1 Ա) հոսանքի ուժի դեպքում: Հոսանքի հասցրած վնասի ծանրությունը կախված է մարդու միջով անցած հոսանքի ուժից, նրա բնույթից, հոսանքի ազդեցության տևողությունից, ինչպես նաև այն բանից, թե մարդու ներսում ինչ ճանապարհով է այն անցել: Առավելագույն վտանգ է ներկայացնում հոսանքի անցումը մարդու ուղեղով և շնչառությունն ու սիրտը կարգավորող նյարդային կենտրոններով: Նկարում ամերիկացի իլյուզոնիստ Դեյվիդ Բլեյն ն է, ով նոր հնարք էմտածել` նա 3 օր ու գիշեր կմնա էլեկտրական հոսանքի ազդեցության տակ:

Հոսանքի ուժը կախված է հաղորդչի, որով անցնում էհոսանքը, ունեցած լարումից և դիմադրությունից. I=U / R:Ուստի կրիտիկական նշանակության՝ I0= 0,1 Ա-ի, հոսանքի ուժը կարող է հասնել ինչպես բարձր լարման և մեծ դիմադրության, այնպես էլ ցածր լարման և փոքր դիմադրության դեպքում: Մարդու մարմնի դիմադրությունը հաստատուն արժեք չունի: Այն կախված է մարդու վիճակից, նրա մաշկից, արյան մեջ ալկոհոլի պարունակությունից և այլն: Չոր, կոշտացած մաշկը բարձր դիմադրություն ունի, իսկ բարակ, նուրբ և խոնավ մաշկը՝ ցածր: Դիմադրությունը նվազում է նաև մաշկի տարբեր վնասվածքների դեպքում: Հոսանքի նկատմամբ առավել զգայուն են մարմնի այնպիսի հատվածներ, ինչպիսիք են դեմքի, պարանոցի և ձեռքիափերի հակառակ կողմի մաշկը: Սակայն մարդու համարամենա խոցելին պարանոցի և ականջաբլթակների վրա գտնվող,այսպես կոչված, ակուպունկտուրային կետերն են:

Մարդու օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքների գործությունը կարող է ոչ միայն բացասական, այլ նաև դրական լինել: Այն օգտագործվում է բժշկության մեջ: Ուղեղի էլ. գրգռման միջոցով բուժում են հոգեկան որոշ հիվանդություններ: Հիվանդի մոտ այդ ընթացքում առաջանում է ջղաձգման նոպա, որից հետո նա քնում է: Սրտի միջով անցկացվող կարճատր բարձրավոլտ էլ. պարպումները սրտի գործունեության խանգարման ծանր դեպքերում երբեմն օգնում են կանխել հիվանդի մահը:

աշխարագրություն 9, Uncategorized

ՀՀ Տնեսություն սննդի Արդյունաբերություն

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը (թողարկել է Այսրկովկասում արտադրվող կոնյակի 73, սպիրտի՝ 38 %-ը), որտեղ գերակշռել է ռուս, կապիտալը։ Արտադրվել է նաև պանիր (1913 թվականին՝ 700 տ), պահածո (1,2 միլիոն պայման. տուփ), գարեջուր (5410 հլ), օճառ (367 տ), զտված բրինձ (1305 տ) և այլն։ 1929-1940 թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովտի ֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

այս ճյուղը շատացնում է ՀՀ մթերքները, ՀՀ բնակիչները ստանում են ուտելիքներ և խմելիքներ որը մարդկանց շատ հարկավոր է, եթե չլիներ ՀՀ բնակիչները սպասելու են արտասահմանից բերեն ուտելիք։

  1. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

այս ճյուղը կապ ունի գյուղատնեսության հետ, եթե կովեր չլիներ ապպա կաթ չեինք ստանա, եթե խաղող չլիներ ապպա գինի չեր լինի։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Աղբյուրներ 1

Uncategorized

Նախագծի անվանումը՝ <<Ազոտ։ Փոսֆոր >> 

Նախագծի բովանդակությունը՝

 * — 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։

*- Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:

*- Ազոտ պարզ նյութի բանաձևը, մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, օդի բաղադրությունը:

— ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

— Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր, հատկությունները: — Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։

*- Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Լաբորատոր փորձեր՝

Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ` P→P2O5→H3PO4 →Na3PO4

Լուցկու այրման ռեակցիաները…

Թեմատիկ հարցեր և վարժություններ.   

1.- Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

Ազոտ, Ֆոսֆոր,Արսեն, Ծարիր Բիսմիթ։

2.-Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

որոշեք հինգերրորդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ատոմների կառուցվածքը։

Ազոտ-պրոտտոն 7 , նեյտրոն-7, էլեկտրոն-7 , Ֆոսֆոր — պրոտտոն 15,նեյտրոն 16, էլեկտրոն 16, Արսեն պրոտտոն — 33, նեյտրոն — 42 , էլեկտրոն 33, ծարիր -պրոտտոն 51 , նեյտրոն 71, էլեկտրոն — 51, Բիսմիթ — պրոտտոն

3.- Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր…

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ  բույսերի աճման  համար…

5.- Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

*6. Ւ՞նչ  է  պարարտանյութը….

Դասագրքից սովորել «Ազոտ »  և «Ֆոսֆոր «թեմաները  և  կատարել վարժություններ. Էջ 95. 103. 111֊112. 120.  124

Անհատական-հետազոտական աշխատանք՝<<Հողի աղտոտումը  պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով>>

Սովորողները  ինքնուրույն  փնտրելու  են  հետևյալ  հարցերի  պատասխանները.

  • Ի՞նչ է հողը, հողի բաղադրությունը 
  • Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցները
  • Ինչպե՞ ս են  բույսերը   պաշտպանում՝` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում
  • Ի՞նչ են  ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
  • Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).
  • Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները: Գիտելիքի ինքնաստուգման առաջադրանքներ՝

Uncategorized

Ե՞րբ է Արցախում սկսվել հայ-ադրբեջանական պատերազմը։ Ե՞րբ է ԼՂՀ-ն հռչակվել անկախ։

1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության
զինված ջոկատները խորհրդային զորքերի հետ միասին բացահայտ պատերազմ սկսեցին Գետաշենի և Շահումյանի հայ բնակչության դեմ։ Տեղի բնակչությունը հակադրված լքեց պապենական հողը։ Այսպես 1991թ․ մայիսից ԼՂՀ-ում հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ սկսվեց։

Հայրենի եզերքը պաշտպանելուն զուգընդաց միջազգային հանրությունը Արցախյան հիմնահարցը ներկայացնելու, նրա աջակցությունը ստանալու ակնկալիքով արցախահայությունը ԼՂՀ-ի հռչակումից հետո 1991թ․ դեկտեմբերի 10-ին, անցկացրեց անկախության հանրաքվե։ԼՂՀ-ի բնակչության քվեարկության 80%-ը մասնակցեց այդ հանրաքվեին, իսկ քվեարկողների 99%-ից ավելին ձայն տվեց անկախության օգտին”

Նշե՛ք Արցախյան պատերազմի առանցքային դրվագները։

Ո՞ր կառույցն է զբաղվում Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացով։ Ի՞նչ արդյունքներ ունեցավ խնդրի խաղաղ կարգավորման փորձերը։

1993թ․ ի ընդացքում ԼՂՀ-ի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։Հիմնահացի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ․ հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործաքցության կազմակերպությունը։ Բնականաբար, ՀՀ-ի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման, խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։
ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին առարկայական օգնություն ցուցաբերելու նատակով։Փաստորեն իր գոյության ողջ ընդացքում ԵԱՀԿ-ն առաջին անգամ դարձավ միջազգային առջակատման լուծման միջնորդ։
Հենց ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական կառույցը։ԵԱՀԿ-ն Մինսկի խումբը՝Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Երկու տասնամյակ շարունակ Մինսկի խմբի անդամներն ամենատարբեր պատվիրակությունների հետ միասին եղել են տարածաշրջանում, կազմակերպել բազմապիսի հանդիպումներ և քննարկումներ։
Թե ՀՀ-ն և թե ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը և պատմական արդարության վերականգմանը , ինչը չի կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Առ այսօր ուղներ են որոնվում Արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ։

Նկարագե՛ք 2020 թվականի պատերազմը և համաեմատե՛ք այն նախորդ պատերազմերի հետ։

2020թ․ կռիվը ավելի շատ կարելի է համեմատել մարդու և համակարգչի կռվին, քանի-որ մեր տղաները ավելի շատ կռվում եին անոդաչու սարքերի և ինքնակառավարման ինքնաթիռների դեմ, քան ադրբեջանցիների։ Հաշվի առնելով, որ երկրում վիճակը վատ էր, COVID19-ը արդյունաբերությունը խաբանում էր, մենք չունեինք համապատասխան ռեսուրսներ, նոր սարքեր և զենքեր գնելու հնարավորութոյւն, և այդ պատճառով ստիպված էինք կռվել միայն զենքերով։
Առաջին բանը որը գալիս է մտքին համեմատելուց, դա այն փաստն է, որ մենք այս անգամ պարտություն կրեցինք, և կորցրեցինք մի քանի անգամ ավելի շատ զինվոր, քան 1991թ․։ Ինչպես նշեցի 2020թ․ պատերազմը դժվար թե կարելի էր անվանել արդար, մարդիկ ավելի շատ հույսը ոչ թե իրենց, այլ իրենց սարքերի վրա էին դնում, իսկ 1991թ․ եղել է կռիվ մարդկանց միջև, և արիության շնորհիվ մենք հաղթանակ ենք կորզել հակառակորդից։