հայոց լեզու, մայրենի, Uncategorized

1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի,
շամփուր:

Բ. Կարթ, խորթ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել, երդվել, փարթամ:

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:

Բ.Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օձանման, ատաղձագործ:

 

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեղտել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ,
նախկին:

Բ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք:

մայրենի, Uncategorized

1. Սկզբից տասը— տասներկու  նախադասություն ավելացրո՛ւոր ամբողջական տեքստդառա:     
Մեր ուղղաթիռը  հերթական թռիչքն էր կատարում։ Մեզ հանձնարարված էր ստուգել սահմանային զորամասերը։Ուղղաթիռում հինգ հոգի էինք։ հանկարծ  օդաչուն ասաց որ ուղաթիռում  վառելիքը շատ քիչ է։Ինչ ինչ պատճառներով վառելիքը շատ էր ծախսվել։Մենք ստիպված էինք  ցատկել օդապարիկով ։ Ես ընկա մի մեծ ծառի վրա ։ Մեծ ջանքեր գործադրեցի որպեսզի օդապարիկը ճյուղերից ազատեմ։

Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողըփորձեցի քայլ անել ու ընկաՕդապարիկըփլվեց վրասՄի քիչ մնացի այդպեսհողին ձուլվածնրա մասը դարձածԿամացկամացսկսեցին ձայներ մոտենալԿարոտին ու վերադարձի ուրախությանը ինչոր մեղմ ու խորտխրություն խառնվեց:

2. Հետևություններից ո՞րն է (որո՞նք ենհամապատասխանում տեքստինԸնտրությունդհիմնավորի՛րԿարող ես նաև այլ հետևություն անել

Արագիլին հարցրին.
— իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանումաշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համարպատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համարհեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորումու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդհարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որբացատրելի է:

էՄարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  ենոր երբեքմի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

  1. Տեքստըհամառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)  հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

  Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատմտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանիգնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել էգրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նորսարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանրկարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամանընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչշտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումըկդիտես:

Մարդիկ ուզում են կյանքը ավելի հեշտացնել,ևանհրաժեշտ իրերը իրենց մոտ ունենալ։ ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել։այն կշռում է 150 գրամ և կարող է 9ժամ անընդմեջ աշխատել։Մարդիկ կարող են սիրած ֆիլմը կամ հաղորդումը դիտել  որտեղ էլ որ լինեն։

հայոց լեզու, մայրենի, Uncategorized

Կյանքը վառ գույների մեջ

Կյանքն ամբողջությամբ ընտրություն է ու ամեն ինչ, ինչ կապված է մեր կյանքի ու ապրելակերպի հետ մենք ենք ընտրում, իհարկե բացի մեր ճակատագրից, որն հաճախ է սիրում մեզ հետ խաղալ: Իսկ մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն ու նշանակություն չունի, թե ինչին է վերաբերվում այդ ընտրությունը` սենյակի համար պահարանի ընտրությանը, թե նրա, ում հետ ուզում ենք անցկացնել ամբողջ կյանքը, մենք ենք ընտրում, թե ինչով զբաղվենք, ինչին հավատանք ու ինչ մտածենք: Քաոսը` մեր ընտրությունն է, ինչպես և բարկությունը, տխրությունը նույնպես ընտրություն է, ինչպես և հոգու բարությունը, քնքշությունը, հավատը դեպի լավը ու մարդկանց մեջ ՄԱՐԴ լինելը: Ամեն ինչ մեզանից է կախված: Ոչ ոք ինձ չի կարող ստիպել, տեսնել աշխարհը վատը, եթե իմ աչքերն ինձ ցույց են տալիս միայն գեղեցիկն ու լուսավորը

 

հայոց լեզու, մայրենի, Uncategorized

հայոց լեզու

Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:

Ծովի ալիքները գնում գալիս էին շատ հանդարտ:

Հանկարծ այդ մարդը տեսնում է ափի վրա ոսկե արծաթե մետղադրամներ:Վերցնում է այդ ամբողջը,և վերադառնում է տուն:Ճանապրհին պատմում էր բոլորին,իսկ մարդիկ զարմանում էին և մի  քիչ էլ նախանձում:Գյուղի  բնակիչները առավոտվանից մինչև ուշ գիշեր գնում էին  նստում ծովի ափին որ իրենք էլ գտնեն ոսկե դրամներ, բայց այդպես էլ ոչոք չի գտնում:

Իսկ այդ ժամանակ այդ մարդը զարմանում է մարդկանց վրա թե ինչու էն  առավոտից երեկո նստում ծովափին, իսկ երբ իմանում է շատ է զարմանում և իր հարստությունը բաժանում է այդ մարդկանց և ասում է,

որ իսկական հարստությունը դա իր ընկերությունն է,և իր ընտանիքը:

մայրենի, Uncategorized

Ստի ոտքը կարճ է

Այս ասացվածքը խոր իմաստ ունի իր մեջ: Ամեն մարդ պետք է այս արտահայտությունը իր մեջ պահի: Կյանքում ընդհանրապես պետք չէ սուտ խոսել: Բայց լինում են այնպիսի իրավիճակներ, երբ սուտը անխուսափելի է: Լինում են դեպքեր, երբ սուտը կարող է փրկել մի մարդու կյանք: Բայց այս դեպքում էլ պետք է նորից լավ մտածել: Հաճախ մարդիկ գերադասում են լսել դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Բայց միևնույնն է, ինչպիսի սուտ էլ լինի վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, ինչպես իմ դեպքում:

Մի անգամ որոշել էի մարտի 8-ի կապակցությամբ մայրիկիս անակնկալ անել և որպեսզի անկնկալը ստացվեր, նրան ասել էի որ գնում էի ընկերոջս հետ զբոսնելու: Երբ ես տանից դուրս էի եկել նա զանգահարել էր ընկերոջս տուն, և հեռախոսը վերցրել էր նա: Այդ ժամանակ մայրիկս հասկացել էր, որ ես սուտ էի խոսել: Երբ վերադարձա  և մայրիկս տեսավ  անակնկալը, շատ  հավանեց ու այդ ամենի մասին ինձ ոչինչ չասաց: Բայց ես որոշ ժամանակ անց իմացա այդ մասին ընկերոջիցս: Եվ այդ ժամանակ ես հասկացա որ պետք չէ սուտ խոսել, բայց սուտ չասել չեի կարող, քանի որ անակնկալս չէր ստացվի: Ինձ էլ են շատ ժամանակ սուտ ասել, բայց հետո ես իմացել եմ ճշմարտությունը: Այդ ամենից հետո ես չեմ սիրում, որ ինձ ստում են:

հայոց լեզու, մայրենի

գործնական քերականություն

Գործնական քերականություն

1.Դո՛ւրս գրիր անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:

2.Ընդգծի՛ր ցուցական դերանունները։

Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս, ամենքը, միևնույն, ողջ, ամբողջ, միևնույն, սույն, միևնույն, ինչ, այսպես, այդպես այնպես, որքան, սա, դա, նույնտեղ, այնչափ։

3.Ընդգծի՛ր որոշյալ դերանունները․

  • միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
  •  ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
  • որտեղ, քանի, ինչպես, ինչու
  • իրար, որերորդ, քանիսը, այլ

4.Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական․

  •  ով, ինչ, երբ, սույն
  • ողջ, քանի, ինչու, որ
  • որտեղ, քանի, ինչպես, ինչու
  •  իրար, որերորդ, քանիսը, այ։

5. Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության  սխալ կա (ընդգծիր սխալ  օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակի ի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

6. Ընդգծի’ր հապավումները, գրի՛ր տեսակները՝ տառային, վանկային, վանկաբառային․

տառային՛  կապույտ

վանկային՛ կանաչ

վանկաբառային՛ կարմիր 
ժողդատարանզինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ։

հայոց լեզու, Առաջադրանքներ, Գրականություն, խոսքի մշակույթ, մայրենի, Uncategorized

Գիտե՞ս, որ գարուն է արդեն

Գիտե՞ս, որ գարուն է արդեն: Վերջացավ ձմեռը և այսոր գարնան առաջին օրն է:Գարունը բերում է իր հետ ժպիտ և ուրախություն:Ի նձ թվում է որ այս տարի գարունը շատ շուտ եկավ: Առավոտյան լսվում է թտչուների ուրախ ծլվլոցը, ջերմ ժպտում է արևը:Շուտով կծաղկեն ծառերը:Երբ ասում են գարուն  ես միշտ ծաղկած ծառեր եմ հիշում: Գարնան գալով մադրիկ շատ ուրախ են, զբոսնում են այգիներում, միշտ ժպտում են:

Ես սիրում եմ գարունը, քանի որ գարունը շատ գեղեցիկ է:

հայոց լեզու, Գրականություն, խոսքի մշակույթ, մայրենի

Փարվանա բալլադի վերլուծություն

  • Ի՞նչ է բալլադը, գրքերից, համացանցից տեղեկություն հավաքի՛ր գրական այս ժանրի մասին
  • Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։
  • Բալլադի կերպարների և բնավորությունների նկարագրություն․ ինչի՞ մասին է բալլադը
  • Բալլադի կերպարները՝ Փարվանա արքան է, իր դուստրը և կտրիճները։ Փարվանայի բնավորությունը լուրջ էր, նա ուզում էր իր աղջկա համար գտնել փեսա, Փարվանայի դուստրը սովորական աղջիկ էր, նա շատ էր ուզում փեսա ունենալ և սպասում էր, ով կտրիճներից կհաղթի, որ դառնա իր փեսան։ Կտրիճները շատ ինքնավստահ էին, նրանք երկուսնել ուզում էին ամուսնանալ Փարվանայի դստրյա հետ։ էր, ով կտրիճներից կհաղթի, որ դառնա իր փեսան։ Կտրիճները շատ ինքնավստահ էին, նրանք երկուսնել ուզում էին ամուսնանալ Փարվանայի դստրյա հետ։ Բալլադը նրա մասին է, թե ինչպես երկու կտրիճ ուզում են իրար հաղթեն, որ դառնան Փարվանայի դստրյա փեսան։
հայոց լեզու, Գրականություն, խոսքի մշակույթ, մայրենի, Uncategorized

մայրենի տնային

  • Ի՞նչ գիտես «հեքիաթ» գրական ժանրի մասին
  • Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով: Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը, փերիները, հսկաները, գնոմները, գոբլինները, ջրահարսերը, տրոլները, միաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։
  • Տրված հեքիաթում ինչպե՞ս են նկարագրված նահապետական բարքերը ընտանիքում                                                                                                                               Մի օր մենակ օդում նըստած
    Իր ճոխ մազերն արձակ թափած,
    Ազատ, անփույթ սանրում, հյուսում,                                                                                          Հետն էլ ձենով երգ էր ասում։Այս քառատողից ելնելով մենք հասկանում ենք, որ հարսը չի կարող գլխաբաց ման գալ, ու առավել ևս, հիանալ իրենով և երգել: Դրա համար էլ սկեսուրը անիծում էր հարսին:
  • Սկեսուր-հարս հարաբերությունների նկարագրությունը հեքիաթումՄի տե՛ս, մի տե՛ս,
    Թե լըրբի պես
    Գըլուխը բաց,
    Ազատ նըստած՝
    Ո՜նց է կանչում,

    Չի ամաչում։

  • Ի՞նչն է փոխվել մեր օրերում․ կա՞ փոփոխություն։                                                                 Այո, կա:Մեր օրերում հարսերը ազատ են, կարող են ազատ խոսել կեսուրի և կեսրարի ներկայությամբ: