հայոց լեզու, հայոց լեզու հեռավոր ուսուցում, Uncategorized

Կար-չկար մի վիրուսիկ կար…

Լինում է, չի լինում մի վիրուսիկ է լինում, անունը՝ Կորոնավիրուս։Կորոնավիրուսը  ապրելիս է լինում Չինաստանի Ուհան քաղաքում։Մի օր վիրուսիկը որոշում է ընդլայնել  իր թագավորության սահմանները։Հավաքում է իր եղբայր վիրուսիկներին,մինչև ատամները զինում և զորք կազմած սկսում են շրջել աշխարհով մեկ։

Աշխարհի բոլոր երկներում սկսում են խուսափել վիրուսիկից և նրա զինակիցներից։Համատարած դժգոհությունների ալիք է բարձրանում,սակայն, ի վերջո,բոլոր երկրներում , ժողովրդի կամքից անկախ թագավորում է Կորոնավիրուսը ։

Կորոնավիրուս աշխարհակալը,նույն ինքը՝ COVID 19, իր թագավորության շրջանում շատ արմատական փոփոխություններ է անում։Վերջինս հրովարտակ է արձակում,որի համաձայն արգելվում է փողոցներում զբոսանքը,մտերիմների հետ միջոցառումների անցկացումը, մանկապարտեզների,դպրոցների,ժամանցային վայրերի գործունեությունը։՛

Աշխարհի բոլոր երկրներում ապստամբություններ են սկսվում ընդդեմ վիրուսիկի իշխանության։Ամիսներ շարունակ հակաիշխանական ապստամբություններ էին տիրում, բայց  վիրուսիկի իշխանությունը անխախտ, հաստատուն դիրքեր ուներ։Բոլոր իշխանափոխական ցույցերն անարդյունք էին անցնում։Ապստամբները պատժվում էին և փակվում հատւկ մեկուսարաններում,շատերն անհնազանդության համար կյանքով էին վճարում։Վիրուսիկի օրոք աշխարհը  շատ մռայլ էր։Դրսում գարուն էր ,ծաղկունք , բայց  քաղաքների փողոցները դատարկ էին,ծաղկած , կանաչապատ այգիները,չնայած պայծառ եղանակին ՝ լուռ ու անկենդան էին։

ԵՎ վերջապես, ամիսներ տևող ապստամբությունները սկսեցին հաջողությամբ պսակվել։Նախ ՝ խարխլվեցին վիրուսիկի թագավորության հիմքերը,այնուհետև նրան լքեցին բոլոր դաշնակիցները․․․

Կորոնավիրուս աշխարհակալը  գահընկեց արվեց , նրա թագավորությունը այլևս տապալված էր։

հայոց լեզու, հայոց լեզու հեռավոր ուսուցում, Uncategorized

առցանց ուսուցման առաջադրանքներ,18․03․2020

1. Խմբագրի՛ր տեքստը (ուղղի՛ր կետադրական, ուղղագրական, մտքի սխալները, շարադասությունը):
Հիմա ամբոխղջ աշխարհով տարածված էր կորոնավիրուս կոչվող վիրուսը, որը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: 2019 թվականի դեկտեմբերի ամսվա վերջին, Չինաստանը հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է նոր վիրուս տեսակ, որը անվանվել է Կորոնավիրուս: Նրանք ուտելիքը աղխտահանում են սպիրտով, նոր օգտագործում:  Կորոնավիրուսը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել ամբողջ Չինաստանով մեկ, իսկ հետո արդեն աշխարհի տարբեր երկրներում: Վիրուսը առաջացել է Չինաստանի կենտրոնական՝ Հուբեյ նահանգի՝ Ուհան քաղաքում, որտեղ գտնվող կենդանիների ևկամ ծովամթերքի շուկաներից մեկում: Վիրուսի արագ տարածումից հետո բացվեցինփակվեցին բոլոր ճանապարհները դեպի Ուհան քաղաք: Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ կրում են բժշկական դիմակներ և տանից դուրս չեն գալիս: Չինաստանի քաղաքացիները խանութից գնում են ահռելի չափսերով ուտելիքներ, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ տանից դուրս չգան, որպեսզի չվարակվեն վիրուսով: Վիրուսից պաշտպանվելու համար նաև հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ, հարկավոր է բարևելուց ձեռք սեղմելովձեռքսեղմումով կամ համբուրելով չբարեվևել: Կորոնավիրուսը դարձել է շատ ու շատ մարդկանց մահվան պատճառ, աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100.000-ը, Կորոնավիրուսից մահացածների թիվը այս պահին  կազմում է 3070, բայց գուցե դա իրական թիվը չէ, և մեզ չեն ասում իրական մահացածների թիվը, խուճապի չմատնվելու համար:  Կորոնավիրուսը առաջացել է Չինաստանում, որից էլ օդակաթիլային ճանապարհով անցել ենէ շատ ու շատ երկրներ:
հայոց լեզու, հայոց լեզու հեռավոր ուսուցում, Uncategorized

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ,ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ)

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում, այլ տվյալներով՝ Պարսկաստանի Մակու քաղաքում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը Կարս էին գաղթել մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:

Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում: