հայրենագիտություն, Uncategorized

արմավիրի մարզ

Արմավիրը Հայաստանի մարզերից մեկն է։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

հայրենագիտություն, Uncategorized

Տրդատի և Հռոմեական կայսր Ներոնի միջև կնքված համաձայնագիրը

2՚Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի:Իսկ Իրանը մրցակցելով Հռոմի հետ  ցանկանում էր ձեռք բերել հուսալի դաշնակից: Եվ դա Հայաստանն էր:Այդ պատճառով հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ ընդեմ հռոմեական կայսրության:

3, 

Հռանդեայի պայմանագիր, կնքվել է 64 թվականին Հայոց թագավոր Տրդատ Ա-ի և հռոմեական զորավար Դոմետրոս Կորբուլոնի միջև, Անձիտ գավառի Հռանդեավայրում, մի կողմից՝ Մեծ Հայք ու Պարթևաստանի, մյուս կողմից՝ Հռոմի միջև տասնամյա (54-64) պատերազմի ժամանակ հռոմեական զորավար Լուկիոս Պետոսի պարտությունից հետո։ Հռանդեայի պայմանագրով Հռոմը Տրդատ Ա-ին ճանաչել է Հայոց թագավոր (ըստ նախնական պայմանավորվածության՝ Տրդատ Ա մեկնելու էր Հռոմ՝ կայսր Ներոնից թագ ստանալու), վերականգնվել են Մեծ Հայքի սահմաններն ու ինքնուրույնությունը, հռոմեական և պարթևական զորքերը դուրս են բերվել Մեծ Հայքից։ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ, որրտեղ Ներոն կայսեր կողմից թագադրվում է հայոց թագավոր և վերադառնում Հայաստան։

հայրենագիտություն, Uncategorized

Վանի թագավորության արքաների ցանկ

1.Սարդուրի 1-ին Ք․ա 835-825թթ․

2.Իշպուինի Ք․ա 825-810թթ․

3.Մենուա Ք․ա 810-786թթ․

4.Արգիշտի 1-ին Ք․ա 786-764թթ․

5.Սարդուրի 2-րդ Ք․ա 764-735թթ․

6.Ռուսա 1-ին Ք․ա 735-714թթ․

7.Արգիշտի 2-րդ Ք․ա 710-685թթ․

8.Ռուսա 2-րդ Ք․ա 685-645թթ․

9.Սարդուրի 3-րդ Ք․ա 643թթ․

10.Ռուսա 3-րդ․ Նրա մասին տեղեկությունները շատ քիչ են։

Հայկազունի-Երվանդական արքաներ

1.Պարույր Նահապետ Ք․ա 612թ․

2.Երվանդ 1-ին Սակավակյաց Ք․ա 570-560-ական

3.Տիգրան 1-ին Երվանդյան Ք․ա 560-535թթ․

4.Վահագն Երվանդյան Ք․ա 530-515թթ․

5.Հիդարնես 1-ին Ք․ա 6-րդ դարի վերջ

6.Հիդարնես 2-րդ Ք․ա 5-րդ դարի սկիզբ

7.Հիդարնես 3-րդ Ք․ա 5-րդ դարի կեսեր

8.Արտաշիր Երվանդունի Ք․ա 5-րդ դարի երկրորդ կեսեր

9.Երվանդ 2-րդ Ք․ա 404-360թթ․

10.Երվանդ 3-րդ Ք․ա 336-331թթ․

11.Շամ (Սամոս) Ք․ա 260-240թթ․

12.Արշամ Ք․ա 240-220թթ․

13.Երվանդ 4-րդ վերջին Ք․ա 220-201թթ․

հայրենագիտություն, Uncategorized

Ալքսանդր Մակեդոնացու մասին

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: 
Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:
Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:
Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: 
Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Սակայն նրա արշավանքները մեծապես նպաստել են Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: Հելլենիզմը տարածվել է նաև Հայաստանում: