Uncategorized, ֆիզիկա, ֆիզիկա լաբարատոր աշխատանք

ֆիզիկա

Դաս 3,4

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

աճող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում են հավասարաչափ արագացող

2.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  

3.Ինչ է ցույց տալիս արագացումըՈրն է արագացման միավորըև ինչպես է այն սահմանվումԳրել բանաձևը:

արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

Հավասարաչափ շարժման բանաձև. s=vt

Շարժման արագության բանաձև. v=s/t

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը

Հավսարաչափ արագացող շարժման դեպքում, արագացումը հաստատուն է: Որպես հավասարաչափ արագացող շարժման արագացման միավոր ընդունվում է այն մարմնի արագացումը, երբ այդ շարժման արագությունը յուրաքանչյուր մեկ վարկյանում փոխվում է մեկ մետր վարկյանում: Այդ միավորը կոչվում է մեկ մետր վարկյան քառակուսի: Հավասարաչափ արագացող շարժման արագությունը հավասար կլինի V=a*t:

Uncategorized, ֆիզիկա, ֆիզիկա լաբարատոր աշխատանք

Նյութի խտությոն: Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Նյութի խտություն

Մարմինները պատրաստվում են տարբեր նյութերից: Նկարում պատկերված են՝ ա) նույն ծավալն ունեցող մարմիններ, որոնք ունեն տարբեր զանգվածներ և բ) տարբեր ծավալ ունեցող մարմիններ, որոնց զանգվածները հավասար են:
Այս դեպքերին կարող ենք ավելացնել ևս մեկը՝ միևնույն նյութից պատրաստված մարմիններից ավելի մեծ զանգված ունի այն մարմինը, որի ծավալը մեծ է:
Այս ամենը կարելի բացատրել, ծանոթանալով նյութի կարևոր բնութագրերից մեկի՝ խտության հետ:
Մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը կոչվում է նյութի խտություն:
Այսինքն,   խտություն=զանգվածծավալ
Կիրառենք ընդունված նշանակումները. m`զանգված, V` ծավալ, ρ` խտություն,
կստանանք.  ρ=mV
Ուշադրություն
Այստեղից երևում է, որ նյութի խտությունը  թվապես հավասար է միավոր ծավալով նյութի զանգվածին:
Խտության միավոր 
Միավորների ՄՀ-ում զանգվածի միավորը 1 կգ-ն է, իսկ ծավալինը` 1 մ3-ը, ուստի նյութի խտության միավորը կլինի 1 կգմ3:
Գործնականում խտությունը հաճախ արտահայտում են նաև 1 գսմ3-ով: Հաշվի առնելով, որ 1 գ = 0,001 կգ, 1սմ3 = 0,000001մ3, կստանանք, որ 1կգմ3 = 0,001գսմ3:
Բնության մեջ գոյություն ունեցող գրեթե բոլոր նյութերի խտությունները որոշված են, և կազմված են համապատասխան աղյուսակներ:
Օրինակ
Օրինակ, աղյուսակում պղնձի խտության համար նշված է, որ նրա խտությունը  8 900 կգմ3 է, կամ 8,9 գսմ3 է: Դա նշանակում է, որ 1 մ3 պղնձի զանգվածը 8900 կգ է, կամ 1 սմ3 պղնձի զանգվածը 8,9 գ է:
Ջրի խտությունը  1000 կգմ3 նշանակում է, որ 1 մ3 ջրի զանգվածը 1000 կգ է:
Նյութի խտությունը կախված է ջերմաստիճանից, քանի որ ջերմաստիճանի փոփոխության հետ փոխվում է նյութը կազմող մասնիկների միջև եղած հեռավորությունը: Սովորաբար, երբ ջերմաստիճանը մեծանում է, նյութի խտությունը փոքրանում է:

Դա է պատճառը, որ խտությունների աղյուսակների վերնագրում նշվում է, թե որ ջերմաստիճանի դեպքում են կատարվել հաշվարկները: