պատմություն 9

Պատմություն

ծանթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վանի աշխարհակալ տերությունը․ Արգիշտի I: Սարդուրի II»

Ընտրե՛ք Վանի թագավորներից մեկին, որը ըստ ձեզ եղել է ամենահզորը։ Հիմնավորե՛ք նրա հզորությունը։

Վանի տերությունը Արգիշտի I-ի օրոք (Ք.ա.786 — 764 թթ.) Վանի տերությունը հասավ հաջողությունների:Արգիշտի I-ը արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը:

Արգիշտի I-ի քաղաքական ազդեցությունը ավելի մեծ է եղել: Դրա մասին են վկայում պեղումները: Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել են Արգիշտի I -ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում: Սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում և Թռեղքում։

Արգիշտի I-ը հիմնեց նոր բնակավայրեր: Դրանցից նշանավորն է Էրեբունին (Ք.ա. 782թ.), որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը: 6 տարի անց Արարատյան դաշտում Արգիշտի արքան հիմնեց նոր ամրոց,որը կոչվեց Արգիշտիխինիլի : Դրանք դարձան արքայի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը:

Արգիշտի I-ի գերիշխանությունը տարածվել է իր թագավորության սահմաններից շատ հեռու՝ Փոքր Ասիա և Պարսից, իսկ քաղաքական ազդեցությունը՝ Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:

Վանի տերության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա՝Սարդուրի 2-ի օրոք(764-735թթ)։Նրա շրջանբում Վանը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով ներառելով Կուլխա երկիրը։Տերությանհյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը հիշատակում է Սարդուրի 2-ը։

Արևելքում նրա սահմանը հասնում էր Կասպից ծով,իսկ արևմուտքում փոքր Ասիա։

Այսպիսով Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-ի օրոր Վանի տերությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

պատմություն 9

Պատմությունը առանց Նիկոլա Տեսլա

Կենսագրություն

Նիկոլա տեսլան ծնվել է 1856 հուլիսի 10, Սմիլյան , Գոսպիչ , Ավստրիական կայսրություն — 7 հունվարի, 1943 , Նյու Յորք , Նյու Յորք , ԱՄՆ ) — սերբական ծագմամբ էլեկտրական և ռադիոտեխնիկայի ոլորտում գյուտարար , գիտնական , ինժեներ , ֆիզիկոս : Ornնվել է Ավստրիական կայսրությունում , մեծացել Ավստրո-Հունգարիայում , հետագա տարիներին նա հիմնականում աշխատում էր Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1891 թվականին նա ստացել է ԱՄՆ քաղաքացիություն

Նա լայնորեն հայտնի է իր ներդրումներով AC սարքերի, բազմաֆազային համակարգերի, սինքրոն գեներատորի և ասինխրոն էլեկտրական շարժիչի ստեղծմանը , ինչը թույլ տվեց այսպես կոչված արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը :

Նա նաև հայտնի է որպես եթերի գոյության տեսության կողմնակից ՝  իր բազմաթիվ փորձերի և փորձերի շնորհիվ, որոնք նպատակ ունեն ցույց տալ եթերի գոյությունը որպես նյութի հատուկ ձև, որը կարող է օգտագործվել տեխնոլոգիայի մեջ:

Ռադիո ցուցադրելուց և հոսանքների պատերազմում հաղթելուց հետո Տեսլան լայնորեն ճանաչվեց որպես ականավոր էլեկտրիկ ինժեներ և գյուտարար: Տեսլայի վաղ աշխատանքը ճանապարհ բացեց ժամանակակից էլեկտրատեխնիկայի համար, և նրա վաղ հայտնագործությունները նորարարական էին: ԱՄՆ-ում, փառքի տեսանկյունից, Տեսլան կարող էր մրցել պատմության, ինչպես նաև ժողովրդական մշակույթի ցանկացած գյուտարարի կամ գիտնականի հետ

Կարծիք

Առանց Նիկոլա Տեսլաի մեր ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել, Նիկոլա Տեսլան և Թոմասս Էդիսոնի հետ ստեղծել լամպը որ մենք օգտագործում ենք ամեն օր, Նիկոլա տեսլան առաջիներ որ փորձեր էր կատարում կայծակի հետ և կապ է միացրել կայծակների հետ՛ հիմա այդ մեխանիզմի շնորհիվ մենք ունենք ինտերնետ, նիկոլա տեսլան, իր ժամանակներում շատ խելացի և ֆիզիկոս էր, հիմա իր մեխանիզմները և մտքերը օգտագործվում են ժամանակակից օրրերում։

պատմություն 9

1988 Հայաստան



Փետրվարի 13

ԼՂԻՄ-ում ընդհատակյա խմբերը, որոնք ստորագրահավաք էին կազմակերպել Ղարաբաղը Հայաստանին միավորելու միջնորդությամբ Մոսկվային դիմելու համար, առաջին խոշոր հանրահավաքն են անցկացնում Ստեփանակերտում։ Հանրահավաքին մասնակցում է շուրջ 8000 մարդ։



Փետրվարի 21

Ղարաբաղում տեղի են ունենում էթնիկ առաջին բախումները։ Փետրվարի 21-ի երեկոյան Հադրութ քաղաքում սկսվում են հակահայկական ջարդեր, որոնց արդյունքում զոհվում է երկու և վիրավորվում 16 մարդ։

Բախումների մասին լուրը արագ տարածվում է, Երևանում զանգվածային հանրահավաքներ են սկսվում։ Դրանց, տարբեր գնահատումներով, մասնակցում է մոտ մեկ միլիոն մարդ, պահանջելով ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի ֆիզիկական անվտանգությունն ու անկլավը վերամիավորել Հայաստանի հետ։

ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյորուն որոշում է ընդունում «Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների մասին», դատապարտելով ԼՂԻՄ հայ բնակչության պահանջը։

Փետրվարի 23

ԽՄԿԿ Կենտկոմը մերժում է Հայաստանի հետ միավորման ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը։ «Հանրային անկարգությունները ծայրահեղականների անպատասխանատու կոչերի արդյունք են․․․ Ուսումնասիրելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում զարգացումների վերաբերյալ տեղեկությունները, Կենտրոնական կոմիտեն գտնում է, որ ԼՂԻՄ ազգային-տարածքային գոյություն ունեցող կառուցվածքը վերանայելուն ուղղված գործողությունները և պահանջները հակասում են Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին և վնասում ազգամիջյան հարաբերություններին»:

Կենտրոնական իշխանությունների միակ զիջումը ԼՂԻՄ կոմկուսի նոր առաջնորդի՝ Հենրիխ Պողոսյանի նշանակումն է: Նա փոխարինում է հայերի կոչերին այդպես էլ անտարբեր մնացած Բորիս Կևորկովին։



Փետրվարի 27

Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսը հեռագիր է հղում Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին:

«Ձերդ գերազանցությունը տեղյակ է, որ աշխարհագրորեն, պատմականորեն և ազգագրորեն Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում: Դրա բռնակցումը Ադրբեջանական Հանրապետությանը պատմական սխալ էր: Ղարաբաղի, Խորհրդային Հայաստանի և ամբողջ Սփյուռքի հայերը երբեք չեն դադարել պահանջել, որ Ղարաբաղը միացվի հայրենիքին, Հայաստանին… Մենք անկեղծորեն հավատում ենք և ջերմորեն խնդրում ենք Ձերդ գերազանցությանը շտկել 1923թ. թույլ տրված սխալը և վերականգնել արդարությունը հայ ժողովրդի համար՝ միացնելով Ղարաբաղը Հայկական Խորհրդային Հանրապետությանը»:

Նույն օրը Հայաստանում շարժման առաջնորդները հանրահավաքների մեկշաբաթյա դադարի կոչ են անում. Միխայիլ Գորբաչովը խոստանում է անձամբ քննարկել Ղարաբաղի խնդիրը և հանդարտության կոչ է անում։



Փետրվարի 27-29
Սումգայիթի ջարդեր

Փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում սկսվում են հայ բնակչության երեք օր տևող ջարդերը: 200 հազար բնակչություն ունեցող քաղաքում այդ տարիներին շուրջ 18 հազար հայ էր բնակվում:

Ադրբեջանցիների խմբերը թիրախավորում, հարձակվում և սպանում են հայերին իրենց իսկ տներում, քաղաքի փողոցներում: Մեկ օր անց, փետրվարի 28-ին, ներքին գործերի նախարարության զորքերի մի փոքրիկ զորախումբ փորձում է վերջ տալ զանգվածային բռնություններին, սակայն ձախողվում է: Ջարդերը դադարում են միայն այն բանից հետո, երբ քաղաքում ռազմական դրություն է հայտարարվում:

ԽՍՀՄ գլխավոր դատախազի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն զոհերի թիվը 32 է, ոչ պաշտոնական զեկույցներում շատ ավելի մեծ թվեր են նշվում։

Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները, իրենց ծավալով ու դաժանությամբ (վավերագրվել են դեպքեր, երբ հայերին դուրս են հանել տներից և ողջակիզել փողոցում), հայ ժողովրդի գիտակցության մեջ կապվում են Հայոց ցեղասպանության հետ:

Փետրվարի 29-ի երեկոյան արդեն իսկ հայտարարված է ռազմական դրություն, զորքը վերահսկում է Սումգայիթի փողոցները: Ազգությամբ հայ քաղաքացիները, ծանր զինված պահակախմբերի ուղեկցությամբ, տեղափոխվում են մշակույթի պալատ, որը նախատեսված է մի քանի հարյուր մարդ տեղավորելու համար։ Մինչ հնարավոր կլիներ լքել քաղաքը, այստեղ ապաստան է գտնում մի քանի հազար հայ:

Սումգայիթը առաջինը կլինի Ադրբեջանում հակահայկական ջարդերի շարքում:



Մարտի 8

Մի խումբ հայ կանայք Երևանում սգո երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Սա Սումգայիթյան ջարդերի և Հայոց ցեղասպանության նույնացման առաջին դրսևորումներից է։

պատմություն 9
  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, սիկ Հայրենական մեծ պատերազմը 1941 թվականի հունիսի 22-ին

  1. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
  1. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

Ընդհանուր մասնակցել են 600000 հայ: ՀԽՍՀ -ից 300000 հայ:

  1. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:

  1. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

Էռնեստ Դերվիշանը միայնակ գերեվարել է տասնյակ ֆաշիստներ և արժանացել է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պարգևին:

  1. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը ՝ 199 հայաստանցու:

  1. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Հայ ժողովրդի դերն ու ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում անգնահատելի է: Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկավ խորհրդային բանակի վրա: Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27 միլիոն մարդկային կյանք և հսկայական նյութական կորուստներ: 1945 թվականի մայիսի 9 – ին Գերմանիան անձնատուր եղավ: Ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ 1945 թվականի սեպտեմբերի 2 – ին Ճապոնիայի անձնատվությամբ (կապիտուլյացիա) ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաղթանակների ձեռքբերման գործում իր անուրանալի ավանդն ունի հայ ժողովուրդը:

  1. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
պատմություն 9
  • ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը

Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության (ՀամԿ(բ)Կ) ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։

  • Սոցիալական վիճակը
  • ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն

1926 թվականին գործարկվել են Երևանի ձեթ-օճառի գործարանը, կարի առաջին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927 թվականին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Հայաստանում քիմիական արդյունաբերության հիմնադրումը բացատրվում էր երկրի՝ իբր հարուստ էներգետիկ, պաշարներով։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) Սևանա լճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով Արարատյան դաշտ, միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպանական լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են Երևանի, Ձորագետի, Քանաքեռի, Լենինականի (Գյումրի) և այլ ջրէկներ։

ՀԽՍՀ-ում մասնագիտացել են նաև լեռնահանքի արդյունաբերության մեջ. ընդլայնվել են Ալավերդու և Ղափանի (Կապան) պղնձահանքերն ու ձուլարանները, հայտնաբերվել ու շահագործվել են պղնձի և մոլիբդենի նոր հանքավայրեր, շարք է մտել Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Խորհրդային տերության համար կարևոր տնտեսական ու ռազմական նշանակության պղնձարտադրությունը կազմակերպվել է առանց հաշվի առնելու բնապահպանական հարցերը։

Նաիրիտ գործարան

1930-ական թվականներին քիմիայի նոր օջախ է դարձել Ղարաքիլիսան (Կիրովական, այժմ՝ Վանաձոր), որտեղ կառուցվել է քիմիական գործարան՝ կալցիումի կարբիդի արտադրամասով։ 1933 թվականին Երևանում, ԽՍՀՄ-ում առաջինը, հիմնադրվել է արհեստական կաուչուկի գործարան (հետագայում՝ «Նաիրիտ»), որը շահագործման է հանձնվել 1940 թվականին։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը բավարարել է ԽՍՀՄ-ի քլորոպրենային կաուչուկի պահանջարկի մեծ մասը։ Միության նշանակության քիմիական արդյունաբերության զարգացումը հետագայում հանրապետությունում ստեղծել է բնապահպանական բարդ խնդիր։

  • Այլախոհություն
պատմություն 9

<< Տնտեսության վերականգնումն ու զարգացումը։ Նէպ, արդյունաբերացում, գյուղատնտեսության կոլեկտիվացում>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ի՞նչ էր Նէպը, ո՞րն էր դրա իրականացման նպատակը։ ՀՍԽՀ-ում երբվանի՞ց է այն իրագործվել։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։

Խորհրդային իշխանության առաջին ամինսերին Հայաստանում բոլշևիկների իրականացրած ռազմական կոմունիզմը մեծ վնաս հասցրեց երկրին և այն վերականգնելու համար ստեղծվեց նոր տնտեսական քաղաքականությունը՝ Նէպը։ Այն առաջինը սկսել էր գործել Ռուսաստանում։ Նէպ֊ի միջոցով վերանալու էր պարենմասնատրումը և դրան փոխարինելու էր պարենային հարկի կիրառումը։ Վերջինս գանձվում էր բոլոր տեսակի գյուղամթերքներով և մի քանի անգամ պակաս էր պարենմասնատրումից։ Նաև վերականգնվեց ազատ առևտուրը։ Գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինելու սեփական հայեցողությամբ։ Այսպիսով՝ նէպի նպատակն էր ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա զարգացնել երկրի տնտեսությունը։ Աստիճանաբար նէպը մուտք գործեց նաև Հայաստան։ 1921թ. գարնանը ընդունված որոշումներով արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, հունիսին էլ ընդունվեց պարենահարկի օրենքը։ 1923֊ին պետականացվեցին բոլոր հողերը և բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև։ 1929֊ին ավելի քան 40 հազար գյուղացիներ մնացին հողազուրկ։ 1928֊ին Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913֊ի մակարդակին։ Վերջում տեղի է ունենում նահանջ նէպի քաղաքականությունից և վերացվում էին նէպով նախատեսված ազատությունները։


Գնահատե՛ք Նէպ-ի արդյունքները (վերլուծական աշխատանք)

Եթե փորձենք վերլուծել նէպի աշխատանքը, կենսագործունեությունը, ընդհանուր կերպով նէպը ավելի նպաստավոր էր քան օրինակ՝ պարենմասնատրումը։ Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ նէպի ազատության շնորհիվ Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան վիճակի (այսինքն դարձավ այնպիսին, ինչպիսին եղել էր 1913֊ին), կարող ենք ասել, որ նէպը այդքան էլ նպաստավոր չէր մեր և մեր տնտեսության համար։

Ի՞նչ է արդյունաբերացումը, ո՞րն էր դրա նպատակը։ Ի՞նչ ձեռքբերումներ արձանագրվեցին Հայաստանում արդյունաբերացման տարիներին։

Արդյունաբերացման քաղաքականությամբ նախատեսվում էր վերացնել երկրի տեխնիկատնտեսական հետամնացությունը Արևմուտքից։ Հայաստանում առաջին հերթին զարգացավ էներգետիկան։ 1920֊1930թթ. սկսեցին գործել Երևանի, Լենինականի (այժմյան՝Գյումրի), Ձորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանները, Սևան֊Հրազդան հէկերի համակարգը։ Էներգետիկայի զարգացումը նախադրյալ դարձավ նաև այլ ճյուղերի աճի համար։ 1925֊26թթ. կառուցվեց քիմիական արդյունաբերության առաջին գործարանը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Նորակառույցներից էր նաև Ղարաքիլիսայի քիմիական գործարանը։ 1933֊ին Երևանում հիմնադրվեց արհեստական կաուչուկի գործարան։ Այս գործարանը առաջիններից էր Եվրոպայում։ ՀՀ֊ում զարգանում էր շինանյութի արդյունաբերությունը։ Խորհրդային պետությունը արդյունաբերացումն իրականացնելու համար կիրառեց տնտեսության զարգացման հնգամյա պլաններով տարաձևը։ Առաջին՝ ՀՀ֊ում կառուցվեց և շահագործվեց 18 ձեռնարկություն, իսկ երկրորդում՝ 26։ Արդեն 1930֊ի վերջում Հայաստանում ստեղծվեց բազմաճյուղ և զարգացած արդյունաբերությունը։

Ի՞նչ է կոլեկտիվացումը, ե՞րբ որոշվեց իրագործել այն։ Ի՞նչ հետևանքներ այն ունեցավ։

Երկրի արդյունաբերացմանը զուգահեռ խորհրդային պետությունն իրականացրեց գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականություն։ 1929թ.֊ի վերջից սկսեցին կիրառել գյուղացիական անհատական տնտեսությունների ստեղծման կամավորության սկզբունքից ՝ իշխանություններն անհնազանդ գյուղացիների նկատմամբ դիմեցին բռնության և հարկադրանքի միջոցների։ Ծանր դրության մեջ հայտնվեցին հատկապես ունևոր գյուղացիները, ովքեր մեղադրվեցին ուրիշի աշխատանքը շահագործելով հարստանալու մեջ։ Բռնագրավվեցին նրանց հացի և մթերքի պաշարները, նէպի տարիներին կուտակած ունեցվածքը։ Այսպես կոչված կուլակաթափության նպատակն էր ԽՍՀՄ֊ում կուլակության՝ որպես շահագործող դասակարգի վերացումը։ Ունեզրկվել էր շուրջ 1100 կուլակային տնտեսություն։ Սակայն հարկադիր կոլեկտիվացման քաղաքականությունը չբարելավեց գյուղատնտեսության վիճակը, հակառակը՝ սրեց իրադրությունը գյուղում։ Գյուղացիների դժգոհության արտահայտման խաղաղ ձևերից էր անասունների համատարած մորթը՝ կոլտնտեսություն չհանձնելու համար։
1940֊ի դրությամբ հանրապետությունում 180 հազար անհատական տնտեսությունների փոխարեն կար շուրջ 1000 կոլտնտեսություն։ Վերջում.Սահմանափակվեց գյուղացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, նրանցից վերցրին անձնագրերը։ Այսպիսով՝ գյուղի և գյուղացիների սոցիալ֊տնտեսական և իրավական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլև անկում ապրեց։

պատմություն 9

Սևրի պայմանագիրը

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

պատմություն 9, Uncategorized

Ներկայացրե՛ք Հայաստանի Առաջին հանրապետության զինանշանի, դրոշի և օրհներքի պատմությունը։

Հայաստանի Հանրապետություն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, 
այդ ժամանակ Հայսատանը բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը (որը հանգեցրեց 1920 թ․ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի՝ ընդդեմ Հայաստանի) հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի  արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն,

Զինանշանը կազմված է հետևյալ տարրերից․ վահանի կենտրոնում Արարատ լեռն է, որը հայ ազգի խորհրդանիշն է։ Լեռան գագաթին Նոյյան տապանն է, քանի որ ավանդույթի համաձայն՝ ջրհեղեղից հետո տապանը կանգ է առել հենց այդ լեռան վրա։

Վահանը բաժանված է 4 մասի, որոնք խորհրդանշում են Հայաստանի պատմության չորս անկախ հայկական թագավորությունները․ վերևից ձախ՝ Բագրատունիներ, վերևից աջ՝ Արշակունիներ, ներքևից ձախ՝ Արտաշեսյաններ, ներքևից աջ՝ Ռուբինյաններ։

Առյուծն ու արծիվը, որոնք բռնում են վահանը, կենդանական աշխարհի թագավորներն են և խորհրդանշում են իմաստություն, հպարտություն, համբերություն և ազնվություն։ Դարեր շարունակ դրանք թագավորական ընտանիքների խորհրդանիշներն էին։

պատմություն 9

Արամ Մանուկյանի կենսագրական էջեր

<<Արամ Մանուկյանի կենսագրական էջեր>>։ Ներկայացրե՛ք թեման հետևյալ ուղղություններով

  • Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը

Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը՝ 1890 թվականին ընդունվել է Շուշիի թեմական դպրոցը։

  • Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում

1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչեւ նրա անդրանիկ կառավարության ձեւավորումն ընկած ժամանակահատվածը

  • Առանձնացրե՛ք Արամ Մանուկյանի գործունեության ձեր համար առավել կարևոր դրվագները

Հանուն ազգային շահերի նա երբեմն շրջանցում էր օրենքը` իր վրա վերցնելով ողջ պատասխանատ­վությունը։ Այս կապակցությամբ բնորոշ է ավազակային տարրերի պարագլուխ Չոլախ Գեւորգի մահապատիժը։