հայոց լեզու, Uncategorized

հայոց լեզու

1.Դուրս գրի՛ր վերաբերականները, ձայնարկությունները, կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին,
հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ,
երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

2.Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ – (Ժամանակի մակբայ) նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ – (կապ) լողալ սովորել:
Սեղանի վրա – (կապ) թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….


4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
Ամպի տակից ջուր է գալիս…
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:

5.Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուր:
Այդ որոշման բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ – առ, դեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ
Բարդ – դեպի, ի հաշիվ, նախքան, ընդդեմ,

7.Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ` իր սրտի ուզածի համաձայն:

հայոց լեզու, հայոց լեզու հեռավոր ուսուցում, Uncategorized

Կար-չկար մի վիրուսիկ կար…

Լինում է, չի լինում մի վիրուսիկ է լինում, անունը՝ Կորոնավիրուս։Կորոնավիրուսը  ապրելիս է լինում Չինաստանի Ուհան քաղաքում։Մի օր վիրուսիկը որոշում է ընդլայնել  իր թագավորության սահմանները։Հավաքում է իր եղբայր վիրուսիկներին,մինչև ատամները զինում և զորք կազմած սկսում են շրջել աշխարհով մեկ։

Աշխարհի բոլոր երկներում սկսում են խուսափել վիրուսիկից և նրա զինակիցներից։Համատարած դժգոհությունների ալիք է բարձրանում,սակայն, ի վերջո,բոլոր երկրներում , ժողովրդի կամքից անկախ թագավորում է Կորոնավիրուսը ։

Կորոնավիրուս աշխարհակալը,նույն ինքը՝ COVID 19, իր թագավորության շրջանում շատ արմատական փոփոխություններ է անում։Վերջինս հրովարտակ է արձակում,որի համաձայն արգելվում է փողոցներում զբոսանքը,մտերիմների հետ միջոցառումների անցկացումը, մանկապարտեզների,դպրոցների,ժամանցային վայրերի գործունեությունը։՛

Աշխարհի բոլոր երկրներում ապստամբություններ են սկսվում ընդդեմ վիրուսիկի իշխանության։Ամիսներ շարունակ հակաիշխանական ապստամբություններ էին տիրում, բայց  վիրուսիկի իշխանությունը անխախտ, հաստատուն դիրքեր ուներ։Բոլոր իշխանափոխական ցույցերն անարդյունք էին անցնում։Ապստամբները պատժվում էին և փակվում հատւկ մեկուսարաններում,շատերն անհնազանդության համար կյանքով էին վճարում։Վիրուսիկի օրոք աշխարհը  շատ մռայլ էր։Դրսում գարուն էր ,ծաղկունք , բայց  քաղաքների փողոցները դատարկ էին,ծաղկած , կանաչապատ այգիները,չնայած պայծառ եղանակին ՝ լուռ ու անկենդան էին։

ԵՎ վերջապես, ամիսներ տևող ապստամբությունները սկսեցին հաջողությամբ պսակվել։Նախ ՝ խարխլվեցին վիրուսիկի թագավորության հիմքերը,այնուհետև նրան լքեցին բոլոր դաշնակիցները․․․

Կորոնավիրուս աշխարհակալը  գահընկեց արվեց , նրա թագավորությունը այլևս տապալված էր։

հայոց լեզու, Uncategorized

Մեռյալ քաղաք

Առավոտ էր:Քաղաքը դեռ չէր արթնացել:Ընդհանրապես քաղաքը միշտ քնած էր`թե գիշեր,թե ցերեկ:Քնած էին բոլորը:Քնած էր ամեն ինչ:Քնած էին մարդկային հոգիները:Քնած էին շենքերը:Միայն արթուն էր մեկը:Նա պրն.Ճշմարտությունն էր:Նա միշտ արթուն էր:Մեկ միլիոն,թե մեկ ու կես միլիոն տարի էր ապրել:Այլևս չէր հիշում:Տեսել էր նա ամեն ինչ:Աշխարհի ստեղծումից մինչև կրակի հայտնագործումը,դրանից մինչև անիվի հայտագործումը,սրանից մինչև առաջին քաղաքակրթության ստեղծումը և աշխարհի զարգացումը:Տեսել էր նա պատերազմներ և դրանց մեջ արյան ծովեր,մարդկային չարության և ագահության ծովեր:Ավաղ գնալով դրանք շատանում էին և մարդիկ գնալով չարանում էին:Մեռած էին մարդկանց հոգիները:Նա կարոտում էր առաջվա մարդուն,որ երջանիկ էր ոչնչից:Այդ մարդը միշտ Էյֆորիայի մեջ էր:Բայց կամաց-կամաց նա մոռացավ Էյֆորիային և նա սիրեց Դեպրասիային:Նարդն ապրում էր Դեպրեսայիա իր չափազանց շատ ագահությունից,իր հոգու սովից:Եվ նրանք,ովքեր դեռ հիշում էին Էյֆորիային, հալածվում էին նրանց կողմից, ովքեր Դեպրեսիայի մեջ էին:Եվ նրանք հայտնվեցին Դեպրեսիայի մեջ ոչ թե հոգու սովից ու հոգու աղքատությունից,այլ իրական սովից և իրական աղքատությունից:Ունեին նրանք ամեն ինչ ,սակայն չունեին ոչինչ:Չունեին նրանք ոչինչ,բայց ունեին նրանք ամեն ինչ:Բայց նրանք դեռ հալածվում էին…Քայլում էր պրն.Ճշմարտությունը փողոցներով,դիպչում էր մարդկային հոգիներին,տեսնում նրանց հոգու սովը:Կարծես թե մի վարակ էր տարածվել քաղաքում և վարակել բոլորին, և չկար որևէ հակավարակ դրա դեմ:Մեռել էր քաղաքը արդեն:ՄԵՌՅԱԼ ԷՐ ՔԱՂԱՔԸ ԱՐԴԵՆ…

հայոց լեզու, հայոց լեզու հեռավոր ուսուցում, Uncategorized

առցանց ուսուցման առաջադրանքներ,18․03․2020

1. Խմբագրի՛ր տեքստը (ուղղի՛ր կետադրական, ուղղագրական, մտքի սխալները, շարադասությունը):
Հիմա ամբոխղջ աշխարհով տարածված էր կորոնավիրուս կոչվող վիրուսը, որը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: 2019 թվականի դեկտեմբերի ամսվա վերջին, Չինաստանը հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է նոր վիրուս տեսակ, որը անվանվել է Կորոնավիրուս: Նրանք ուտելիքը աղխտահանում են սպիրտով, նոր օգտագործում:  Կորոնավիրուսը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել ամբողջ Չինաստանով մեկ, իսկ հետո արդեն աշխարհի տարբեր երկրներում: Վիրուսը առաջացել է Չինաստանի կենտրոնական՝ Հուբեյ նահանգի՝ Ուհան քաղաքում, որտեղ գտնվող կենդանիների ևկամ ծովամթերքի շուկաներից մեկում: Վիրուսի արագ տարածումից հետո բացվեցինփակվեցին բոլոր ճանապարհները դեպի Ուհան քաղաք: Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ կրում են բժշկական դիմակներ և տանից դուրս չեն գալիս: Չինաստանի քաղաքացիները խանութից գնում են ահռելի չափսերով ուտելիքներ, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ տանից դուրս չգան, որպեսզի չվարակվեն վիրուսով: Վիրուսից պաշտպանվելու համար նաև հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ, հարկավոր է բարևելուց ձեռք սեղմելովձեռքսեղմումով կամ համբուրելով չբարեվևել: Կորոնավիրուսը դարձել է շատ ու շատ մարդկանց մահվան պատճառ, աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100.000-ը, Կորոնավիրուսից մահացածների թիվը այս պահին  կազմում է 3070, բայց գուցե դա իրական թիվը չէ, և մեզ չեն ասում իրական մահացածների թիվը, խուճապի չմատնվելու համար:  Կորոնավիրուսը առաջացել է Չինաստանում, որից էլ օդակաթիլային ճանապարհով անցել ենէ շատ ու շատ երկրներ:
հայոց լեզու, հայոց լեզու հեռավոր ուսուցում, Uncategorized

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ,ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ)

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում, այլ տվյալներով՝ Պարսկաստանի Մակու քաղաքում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը Կարս էին գաղթել մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:

Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:

հայոց լեզու, Uncategorized

Ժամանակակից կյանքը

89124656_149055949951500_5076037846448472064_n.jpgԺամանակակից կյանքում բնությունը շատ վատ իրավիճակում է գտնվում, մարդիկ օդը փչացնում են,բնությունը կեղտոտում են,ծառը ջարդում են,ծովերը և գետերը աղտոտում են։Եթե մարդիկ մտածում են ռոբոտները մեզ կօգնեն, ապա ոչ, մեզ կօգնի միայն թթվածինը և ջուրը, որովհետև Продолжить чтение «Ժամանակակից կյանքը»

հայոց լեզու, Uncategorized

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք կոչվում են բայածանցներ։
Դրանք չորսն են.
 Սոսկածացներ ՝ ան, են, ն, չ
 պատճառական բայեր՝ ացն, եցն, ցն
 բազմապատկական ածանցներ՝ ատ, ոտ, կոտ, տ
կրավորական ածանց՝  վ

1.Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Ա խմբի մեջ ել-ով են վերջանում բառերը, Բ-ում բառերը վերջանում են ալ-ով։

2.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը:
Ինչո՞ւ ես  դու քո հոտն իմ դաշտում արածեցնում:
Հավերը երկարեցրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:


3. Դառնալ  բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերըԴառնալդառնումդառնակդառնապիտի դառնադարձելդարձողդարձածդարձավ:

4. Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայիհիմքերով բայաձևեր կազմի՛ր:

Ուտ,կեր: Լին, եղ:

հայոց լեզու, Uncategorized

ԱՏեսնելնստելձևելկարելիջնելբարձրանալմեծացնել:
Բ.Ձևափոխելշրջանցելհեռագրելմեղադրել:
ԳԳլուխ տալձիգ տալգործ անելվեր կենալ:

2. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:

Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ:

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ:

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագենալ:

Դ-. Թիռ-թռչել, սառ-սառել, կիպ-կապել:

  1. Տրվածբայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:


Մեծացնելհեռացնելգգացնելվախեցնելհիշեցնեյթռցնելտեսցնել:

հայոց լեզու, Uncategorized

հայոց լեզու

Մակբայ
Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ: 
Լինում են գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ցույց տվող : Գոյականից և այլ խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ չեն հոլովվում և հոդ չեն ստանում, այսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է: 
Օրինակ՝ Նա այս ժամին տանն է: 
Միշտ ուշանում է: 
Մակբայները չունեն որոշակի ձև, բայց կան մի քանի ածանցներ, որոնցով կազմվում են մակբայները: Դրանք են՝

  • (ա)բար-հայրաբար, հերոսաբար
  • (ա)պես-նյութապես, գաղափարապես
  • որեն- համառորեն, մարդկայնորեն
  • ովին-ամբողջովին, լիովին
  • ակի-շեշտակի, շեղակի
  1. Կարդա՛, ցույց տուր, թե  որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք:

Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած դրեց: Նա վեր կացավ, փոքր-ինչ ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել:

Իսկույն ձևի մակբայ լրացնում է դուրս գնաց բային:
Մի քանի անգամ-չափ
Դարձյալ-ձև
Փոքր-ինչ-ձև
Կրկին-ձև
Դանդաղ-ձև

Տեղի մակբայ

Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ, ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը:

Տեղի մակբայներեն են՝՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ:

  1. Գտի՛ր տեղի մակբայները:

Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն:

Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր:

Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում:

Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան:

  1. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի մակբայներ:

4.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններովՏրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

 

Անգլիացի (կարևոր չէթե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ:
Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղռնգեղջյուրմուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ: