հայոց պատմություն, Uncategorized

 

Հին հնդիկների կարծիքով մարդիկ առաջա-
ցել էին աստծո ստեղծած առաջին մարդու՝
Պուրուշիի մարմնի որևէ մասից: Ըստ այդ
պատկերացման՝ մարդիկ բաժանվում էին
վարնաների՝ հասարակական խմբերի: Սրան-
ցից յուրաքանչյուրն ոներ որոշակի զբաղմունք,
իրավունքներ և պարտականություններ:
Քրմերին աստված ստեղծել էր իր շուրթե-
րից, ուստի քուրմը կարող էր խոսել աստծու
անունից:
Ռազմիկները ստեղծվել էին աստծու ձեռ-
քերից: Գլխավոր ռազմիկն արքան էր:
Արտադրողները՝ երկրագործները, արհեստավորներն ու առևտրականները,
ստեղծվել էին աստծու ազդրերից:
Ստրուկները ստեղծվել էինաստծու՝ ցե-
խից աղտոտված ոտքերից: Սրանք հողա-
զուրկ աղքատներն ու ստրուկներն էին:
Ուստի համարվում էին պիղծ և նրանց հետ
շփվողը դատապարտվում էր:

 

Դարեհը մի շարք բարեփոխումներ կա-
տարեց: Նա իր տերությունը բաժանեց մար-
զերի՝ սատրապությունների: Դրանցում նա
կառավարիչներ նշանակեց իր ազգականնե-
րին և մերձավորներին, որոշ երկրներում՝
նաև տեղական արքայատոհմերի ներ-
կայացուցիչների: Բոլոր մարզերի համար
սահմանվեցին հարկեր: