պատմություն, Uncategorized

Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները

Այս նախագծի շրջանակում ես խնդրեցի իմ մայրիկին, որպեսզի նա  ինձ պատմի հայերի և ադրբեջանցիների բարեկամության մասին, որ տեսել է խորհրդային շրջանում: Եվ մայրս  ինձ պատմեց իր սիրելի գյուղի՝ Արծվաշենի մասին…

Արծվաշեն գյուղը գտնվել է նախկին Կրասնոսելսկի շրջանում։ Այն շատ գեղեցիկ գյուղ էր, որը չորս կողմից շրջապատված էր ադրբեջանցիներով, սակայն հարաբերությունները հայերի հետ բարիդրացիական էին։
Մայրս հիշում է, որ երբ ինքը փոքր էր՝ 8-9 տարեկան, գնացել  էր գյուղ և գյուղում անցկացրած օրերից հիշում է, որ Արծվաշեն էին գալիս ադրբեջանցիներ և առևտուր էին անում հայերի հետ, վաճառում էին ամեն ինչ՝ հագուստ, ուտելիքներ և այլն։
Մայրիկիս պապիկն էլ ունեցել է ադրբեջանցի ընկեր։ Ամեն շաբաթ և կիրակի օրերին գնում էին մոտակա ադրբեջանական գյուղը, որտեղ  շատ մեծ շուկա կար, առևտուր անելու:

Մայրս նաև պատմում է, որ թեև այդ ժամանակ պատերազմ չկար, բայց ամեն դեպքում ինքն իր մեջ վախ է ունեցել  թուրքերից /ադրբեջանցիներից/, որը, իր կարծիքով, առաջացել էր մեծերի զրույցները լսելուց։
Մայրս շատ է կարոտում իր գյուղը՝ Արծվաշենը, որը 1991 թվականին ադրբեջանցիները գրավեցին ու մինչև այսօր էլ գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։

պատմություն, Uncategorized

Պատմություն. Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը

16-րդ հոդվածի փոխարեն Բեռլինի պայմանագրում 61-րդը նոր հոդված մտցրեցին: 61-րդ հոդվածը հայերի անվտանգությունը պետք է Թուրքիան ապահովեր:
Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրաված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից:

պատմություն, Uncategorized

Պատմություն. Ազատագրական խմբակներ

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:

1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:

Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

Գաղտնի կազմակերպություններից էր նաև 1881թ. ստեղծված Էրզրումի կամ Կարինի «Պաշտպան հայրենյացը»: Նրա ղեկավար մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Այն բաղկացած էր յոթ հոգուց, մեկը՝ խորհրդակցական, վեցը՝ հիմնական ձայնի իրավունքով: Կազմակերպությունն ստեղծվել էր խիստ գաղտնիության պայմաններում: «Պաշտպան հայրենյացը» ինքնապաշտպանական նպատակներով ստեղծված կազմակերպություն էր, որի հիմնական շարժիչ ուժը քաղաքի և գյուղի արհեստավորները և երկրագործներն էին: Նրա հիմնադիր անդամներից Խաչատուր Կերեկցյանը մեկնեց Վան և Մ. Խրիմյանի միջոցով կապ հաստատեց «Սև խաչի» անդամների հետ: Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը օգնում էր կազմակերպությանը ֆինանսական միջոցներով և խորհուրդներով: Կազմակերպությունը կապեր հաստատեց նաև Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի և «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: 1882թ. կազմակերպությունը պատահաբար հայտնաբերվեց կառավարության կողմից: Սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Նրանց դատավարությունն սկսվեց 1883թ. ամռանը: Դա առաջին քաղաքական դատն էր հայերի նկատմամբ: Թուրքական պատժաչափերը ոչ ոք չկրեց: Պատրիարքի միջամտությամբ նրանց մեծ մասը 1884թ. հուլիսին ազատվեց: «Պաշտպան հայրենյացը» փառաբանվեց ժողովրդի կողմից. Նրա մասին երգեր հյուսվեցին: Մեր ժամանակներն է հասել «Ձայն մը հնչեց Էրզրումի Բարձր հայոց լեռներեն» երգը:

80-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք ժողովրդի մեջ արթնացնում էին ազգային համախմբման, ինքնագիտակցության և պայքարի գաղափարներ:

Ռուս Թուքական պատերազմ

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»), հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:

պատմություն

Զեյթունի 1862թ. ապստամբությունը

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշանկանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:
Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:
Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:

պատմություն, Uncategorized

Իրանի տարածքում են ծնունդ առել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից շատերը որոնք սկսվել են Էլամական թագավորություններից մ.թ.ա. չորրորդ հազարամյակում: Իրանական ժողովուրդներից առաջինը միավորվել են Մեդերը մ.թ.ա. յոթերորդ դարում և հզորության գագաթնակետին են հասել Աքեմենյան պետության ժամանակ, որը հիմնադրել էր Կյուրոս Բ Մեծը մ.թ.ա. վեցերորդ դարում, որի տարածքները ձգվում էին Արևելյան Եվրոպայից մինչև Ինդոս գետի ավազան` դառնալով մինչ այդ եղածներից ամենաընդարձակ պետությունը
Պարսկական իշխանությունը տապալվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մ.թ.ա. չորրորդ դարում, սակայն վերամիավորվեց շուտով որպես Պարթևաստան, որին իր հերթին փոխարինեց Սասանյան Պարսկաստանը: Սասանյանները դարձան համաշխարհային գերտերություն հաջորդ չորս դարերում

պատմություն, Uncategorized

Հին շրջանի հայկական մշակույթ, հայ ժողովրդի պատմության հին և վաղ փուլերում ձևավորված մշակույթ։ Վաղ շրջանում՝ հայ ժողովրդի ծագումից մինչև Մեծ Հայքի թագավորության կազմավորումը, Հայկական լեռնաշխարհումզգալի է եղել Մերձավոր Արևելքի հնագույն պետությունների՝ Շումերի, Աքքադի, Բաբելոնի, Ասորեստանի, Խեթական պետության ու Աքեմենյան Պարսկաստանի ազդեցությունը։

Հին շրջանում՝ հայկական թագավորության վերականգնումից (մ.թ.ա. 331) մինչև քրիստոնեության ընդունումը (մ.թ. 301), զգալի էր հունական մշակույթի ազդեցությունը։ Դա պայմանավորված էր վերոնշյալ, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրներում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներով։ Հելլենիզմը կամ հունականությունը Հայաստանումտևեց շուրջ 600 տարի։

պատմություն, Uncategorized

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը

Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով

Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը

Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանինանցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայիհյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիանպարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, ]Վալախիայի ու
Սերբիայի ինքնավարությունը։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայԷրզրումից (Կարին), Կարսից,
Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի,
Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանիխանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

պատմություն, Uncategorized

Հովսեփ Էմին Կենսագրություն և գործունեություն

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Այստեղիցիր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում:

Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ: Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը: Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները: Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայիվարչապետի հետ: Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրմանիր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին:

1759 թ. Էմինը գալիս է Հայաստան: Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին: Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության: Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ: Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին: Վերադառնալով Անգլիա` Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ: Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ: Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին: Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ: Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից: