առողջագիտություն, Uncategorized

Առցանց առողջագիտություն 2-6

Առցանց հեռավար նախագծային առաջադրանքներ միջին դպրոցի սովորողների համար

Ուսումնահետազոտական աշխատանքներ, պատրաստել ուսումնական նյութեր.

  1. Դեղատուն խոհանոցում— այս օրերին , երբ առկա է գրիպի և հարբուխի սոզոնային վարակի վտանգը, մեր սննդում օգտագործվող որ մթերքներն են, որ ունեն պաշտպանիչ, հակավիրուսային, մանրէասպան, իմունիտետը բարձրացնող հատկություններ: Դրանց մասին կազմեք նյութեր, որտեղ պարտադիր նշված են.

Продолжить чтение «Առցանց առողջագիտություն 2-6»

առողջագիտություն, Uncategorized

նորմալ քաշ

նորմալ քաշ

բուժկետում չափում ենք սովորողների քաշն ու հասակը, ըստ բանաձևի դուրս ենք բերում քաշ /հասակ գործակցի արժեքը, ստուգում կա ավելորդ քաշ թե `ոչ

https://kristinesahakyants.wordpress.com/2013/02/24/107/

—  սննդային անառողջ սովորություններ

—  սննդային անվտանգությունը ուսումնական ճամփորդությունների ժամանակ

 

առողջագիտություն, Uncategorized

Առողջության գործոն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն  է,երբ նա իրեն լավ է զգում:

Առողջությունը կախված է հետևյալ գործոներից:

  • առողջ սննունդ
  • հիգիենա
  • մարզանք
  • վնասակար սովորություն
  • շրջակա միջավայր
  • նորմալ հոգեվիճակ
  • կրթություն
  • աղքատություն
  • պատասխանատուվարքագիծ

 

հիգիենա

Հիգիենան շատ կարևոր է մարու համար,

 

առողջագիտություն, Uncategorized

առողջ սնունդ

սննունդ մեր կյանքի ամենա կարեվոր պաչտադիր մասն է: Սնոււնդ մեր օրգանիզմ են մտնում անրհրաժեշտ բոլոր նյութերը.

  • սպիտակուց,-միս կաթնամթերք և այլն…
  • ածտղաջուր-հացամթերք,մակառոն,միրգ,բանջարեղն և այլն…
  • ժարպ-ձեթ յուղ:Կենդանական բնական ձեթ:
  • աղ-
  • ջուր-1.5- երեք  լիտր օրեկան

Այս ամենի մասով օրգանիզը ունի խիստ օրական պահանջ:

սպիտակույցները օգտագործվում են , որպես  կառուցողական նյութ:

իսկ աստղաջրերը և ժարպերը, որպես եբերգիայի աղբյուր:քանի որ չկա մի այնպիսի  որը  պարունակի բոլոր անհրաժեշտ նյութերը  մի տեղ  տեղ, մարդը պիտի  սնվի  օրական չորս հինգ ժամը մեկ  փոքր  չափփաբաժիներով:

Սննդի սննդակարգը  կախված է:

  • տարիքից:
  • սեռից
  • մասնագիտությունից
  • եղանակից, կլիմայից

Սննդի էներգետիկ արժեքը  չափում է կալլորիա: միջինում ծախսում ենք 2800-3600 կկալ.

էներգիա օրական

առողջագիտություն, Uncategorized
Համակարգիչը տեղադրելիս ընտրեք սենյակի հյուսիսային հատվածը: Պետք չէ թույլ տալ, որ էկրանի վրա ընկնեն արևի ուղիղ ճառագայթները: Էկրանն ու ստեղնաշարը պետք է դրված լինեն ուղիղ, ոչ թե շեղ:
Երեխայի համար նախատեսված էկրանը պետք է լինի աչքերի մակարդակի վրա կամ փոքր ինչ ներքև, որ երեխան կարողանա հարմար նստել`   առանց վզին ու ողնաշարին վնաս հասցնելու: Էկրանը պետք է աչքերից հեռու լինի առնվազն 50-60 սմ-ով: Սենյակի լուսավորությունը պետք է հնարավորինս մոտ լինի համակարգչի էկրանի լույսին:
Յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ պետք է գոնե 4-5 րոպե ընդմիջում անել`   տեղից վեր կենալ, գլուխը պտտել այս ու այն կողմ:
Չենք մոռանում նաև հիգիենայի մասին: Համակարգչի մկնիկն ու ստեղնաշարը պետք է կատարյալ մաքուր լինեն, իսկ համակարգչով աշխատելուց հետո պետք է ձեռքերը օճառով լվանալ:
աչքերի գիմնաստիկա
  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

 

առողջագիտություն, Uncategorized

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

    Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

  Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես

առողջագիտություն, Uncategorized

Առողջագիտություն

Աչքերի և ականջների խնամք

Պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Ինչ գիտեք  այս զգայարանների մասին
  • Աչքերով մենք տեսնում ենք:
  • Ականջների միջով անցնում է այն ձայնը, որը արձակվել է շրջակա միջավայրի կողմից: Ձայնը գնում է գլխուղեղ և մենք կարողանում ենք լսել այդ ձայնը:
  • Նկարագրեք խնամքի կարևոր կետերը
  • Աչքերի հետ պետք է զգույշ վարվել, որովհետև մի փոքր բան կարող է վնասել մեր աչքը:
  • Ականջների ծծումբը չի կարելի մաքրել շատ խորը մտցնելով չոփիկը, այլ պետք է սպասել, որպեսզի ականջը ինքնամաքրման զբաղվի, ծծումբը դուրս գա ականջախեցի և այդ ժամանակ ականջը կարելի է մաքրել:
առողջագիտություն

Մինչև 2 տարեկանը երեխան ունենում է 20 ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից սկսած այդ կաթնատամները սկսում են թուլանալ, շարժվել, թափվել և փոխարինվում են ավելի մեծ մշտական հիմնական ատամները։

Ատամն արտաքինից պատված է շատ ամուր նյութով՝ էմալով։ Էմալը շատ զգայուն է շաքարի նկատմամբ, այսինքն շաքարի երկարատև ազդեցությունունից էմալը բարակում է ծակվում և առաջանում է կարիես։ Էմալը քայքայում է նաև, եբբ ատամները չլվանալու պատճառով սննդի մնացորդները քայքայվում են մանրէների ազդեցությամբ, արտադրվում է շաքար, որն էլ քայքայում էմալը։

Ատամները մաքրելու նպատակը մնացորդները հեռացնելն է։ Օգտագործում ենք ատամի մածուկ և խոզանակ։

Մածուկը և խոզանակը պիտի լինի ըստ տարիքի։ Ատամները պետք է մաքրել օրեկան երկու անգամ, առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելոց առաջ։ Ատամների լվանալու տեխնիկան տես այստեղ։

առողջագիտություն, Uncategorized

Հիգիենա

Հիգիենան գիտություն է առողջության մասին, որը ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում կանոններ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգերման նպատակով:

Գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:

Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն): Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն: Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ`օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա:Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն:

Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ:

 

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%A3%D5%AB%D5%A5%D5%