իրավունք

Ֆեմինիզմ

Այսօր կանրադառնանք ֆեմինիզմին, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ե՞րբ ի հայտ եկավ ու ինչ փոխվեց աշխարհում:

Կանանց ու գենդերային ուսումնասիրությունները, առաջացել են 1960-70ական թվականներին՝ կանանց ազատագրման շարժումների շրջանում: Վերջինն ավելի հայտնի է որպես ֆեմինիստական շարժում: Այն ծագել է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, իսկ հետո տարածվել է ողջ աշխարհով մեկ՝ ընդգրկելով հազարավոր կանանց: Կանայք պայքարում էին իրավահավասարության, այդ թվում՝ կրթության, ընտրելու, բռնության, շահագործման, գենդերային անհավասարությունների դեմ: Նաև քննադատության, նվաստացման և նսեմացման դեմ: Կանանց ազատագրական շարժումն առաջ է եկել նախորդ դարի 60-70- ական թվականներին՝ որպես պայքար, իրավահավասարության համար: Պայքար հավասարի համար, հավասար աշխատավարձի, աշխատելու հնարավորության համար, ինչպես նաև բռնության դեմ: Կանաց գործունեությունը ոչ թե կարգավորվում էր ազգային մակարդակով, այլ տեղական խմբավորումների միջոցով:

Ֆեմինիստական շարժումը քաղաքական բնույթ է կրում՝ իր գաղափարախոսության մեջ ներառելով հետևյալը. <<Առաջ շարժվել>>: Շարժումը մարտահրավեր էր նետում այն կառույցներին, որոնք կառավարվում էին տղամարդկանց կողմից:

Այժմ անցում կատարենք մեր օրեր.

Այսօր շատ կանայք չեն գնահատում այն ազատությունն ու իրավունքները, որոնք ձեռք են բերել 19-20 րդ դարի կանաց շարժման շնորհիվ: Ֆեմինիզմը շատ բան փոխեց կանաց կյանքում՝ գլխիվայր պտտելով: Սակայն դեռ ֆեմինիզմը ունի լուծելու որոշ խնդիրներ:

Դարեր շարունակ կանանց իրավունքների համար պայքարող շարժումները մարտահրավերներ են նետել, կոտրել են կանանց սահմանափակող ամեն բան, թե՛ իրավական, թե՛ սոցիալական: Հարցականի տակ են դրել մշակութային կանոնները, որոնք հաճախ լռեցրել են կանանց, և կանանց ավելի մեծ վերահսկողություն են տվել սեփական անձի, սեփական ապագան որոշելու հարցում:

Ֆեմինիզմի ձեռքբերումները.

Պայքար կանանց նկատմամբ բռնության դեմ:

Բարձրագույն կրթություն, բուհերի հասանելիություն:

Հավասարություն աշխատավայրում, հավասար աշխատավարձ, աշխատանքի ընդունման հավասար պայմաններ:

Ընտրելու իրավունք, քվեարկելու, փոփոխություն անելու և սեփական տեսակետ արտահայտելու հնարավորություն:

Եվ այլն….

Ֆեմինիզմի առաջին ալիքը ցնցեց քաղաքականությունը: Դրա շնորհիվ կանայք իրավունք ստացան հասարակության մեջ իրենց ձայնն ունենալու:

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը սկսեց պայքարել այն անարդարությունների դեմ, որոնք առնչվում էին աշխատավարձի հավասարությանը, քաղաքացիական իրավունքներին, կանանց հանդեպ վերաբերմունքին: