հասարակագիտություն

Հասարակագիտություն աղտոտում

Նպատակը՝ Հասկանալ աղտոտման խնդիրը և փորձել գտնել լուծումներ

Հայաստանում կա աղտոտման խնդիր, որը դարձել է շատ քննադատությունների առիթ: Հայաստանում ժամանակին չի մաքրվում աղբը և այն հավաքվելով դառնում է շատ մարդկանց բողոքների առիթ: Հայաստանում միակ աղբատար ընկերությունը (Sanitek)-ն է, իսկ վերջերս պտտվում են լուրեր, որ պայմանագիրը կխզվի (Sanitek)-ի հետ: Հայաստանում շատ քիչ են աղբամանները, օրինակ եթե ինչ-որ մարդ գցելու աղբ ունենա և աղբաման չլինի, բնականաբար նա կթափի գետնին այնպես, որ ոչ ոք չտեսնի: Բայց եթե ամեն տաս մետրի վրա դրած լինեն աղբամաններ, ապա մարդիկ չեն ալարի և աղբը կգցեն աղբամանում: Ինձ թվում է, որ պետք է ավելանան մեծ աղբամանները, որպեսզի տվյալ ընկերությունը հասցնի կատարել աղբահանություն:

Մասնակից՝ Սերգեյ Մանուկյան

Ակնկալիք՝ ինչ-որ մեկը կլսի իմ ձայնը և բողոքը:

հասարակագիտություն, Uncategorized

Մարդը և հասարակությունը

Մարդը իր ծննդյան օրից մինչև կյանքի վերջ, ապրում է հասարակության մեջ և շփվում է մարդկանց հետ:Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների

մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: