կենսաբանություն, Uncategorized

Վիտամիններ

ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է[1], բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ[2]։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Վիտամին A, քիմիական կառուցվածքով նման նյութերի խումբ, որի մեջ մտնում են՝ ռետինոլ (վիտամին A1, ակսերոֆտոլ) և այլ ռետինոիդներ, միանման քիմիական ակտիվությամբ օժտված՝ դեհիդրոռետինոլ (վիտամին A2), ռետինալ (ռետինեն, վիտամին A1-ի ալդեհիդ) և ռետինոյաթթու[1]։ Պրովիտամին A-ին են պատկանում կարոտինոիդները, որոնք վիտամին A-ի նյութափոխանակային նախորդներն են․ նրանց մեջ ավելի կարևորը բետա-կարոտինն է։ Ռետինոիդները պարունակվում են կենդանական ծագման մթերքներում, իսկ կարոտինոիդները՝ բուսական։ Բոլոր այս նյութերը լավ լուծվում են ոչ բևեռային օրգանական լուծիչներում (օրինակ՝ յուղի մեջ) և վատ լուծվում են ջրում։ Վիտամին A-ն պահեստավորվում է լյարդում, կարող է կուտակվել հյուսվածքներում։ Չարաշահման դեպքում ցուցաբերում է տոքսիկություն[2]։

Վիտամինը հայտնաբերվել է 1913 թվականին։ 1931 թվականին նկարագրվել է նրա կառուցվածքը, իսկ 1937 թվականին հաջողվեց նրան բյուրեղացնել [3]։

Վիտամին A-ն իրականացնում է բազմաթիվ կենսաքիմիական կարևոր ֆունկցիաներ մարդու և կենդանիների օրգանիզմում։ Ռետինալը համարվում է հիմնական տեսողական գունանյութի (պիգմենտի)՝ ռոդօպսինի բաղադրիչ։ Ռետինոյաթթվի ձևով վիտամինը խթանում է աճը և զարգացումը։ Ռետինոլը համարվում է բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրիչ, ապահովում է օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանությունը[2]։

Վիտամին A-ի անբավարարությունից զարգանում են էպիթելի տարբեր ախտահարումներ, տեսողության վատթարացում, խանգարվում է եղջերաթաղանթի խոնավացումը։ Այդ թվում նկատվում է իմունային ֆունկցիայի իջեցում և աճի դանդաղում։

Վիտամին A, քիմիական կառուցվածքով նման նյութերի խումբ, որի մեջ մտնում են՝ ռետինոլ (վիտամին A1, ակսերոֆտոլ) և այլ ռետինոիդներ, միանման քիմիական ակտիվությամբ օժտված՝ դեհիդրոռետինոլ (վիտամին A2), ռետինալ (ռետինեն, վիտամին A1-ի ալդեհիդ) և ռետինոյաթթու[1]։ Պրովիտամին A-ին են պատկանում կարոտինոիդները, որոնք վիտամին A-ի նյութափոխանակային նախորդներն են․ նրանց մեջ ավելի կարևորը բետա-կարոտինն է։ Ռետինոիդները պարունակվում են կենդանական ծագման մթերքներում, իսկ կարոտինոիդները՝ բուսական։ Բոլոր այս նյութերը լավ լուծվում են ոչ բևեռային օրգանական լուծիչներում (օրինակ՝ յուղի մեջ) և վատ լուծվում են ջրում։ Վիտամին A-ն պահեստավորվում է լյարդում, կարող է կուտակվել հյուսվածքներում։ Չարաշահման դեպքում ցուցաբերում է տոքսիկություն[2]։

Վիտամինը հայտնաբերվել է 1913 թվականին։ 1931 թվականին նկարագրվել է նրա կառուցվածքը, իսկ 1937 թվականին հաջողվեց նրան բյուրեղացնել։

Վիտամին A-ն իրականացնում է բազմաթիվ կենսաքիմիական կարևոր ֆունկցիաներ մարդու և կենդանիների օրգանիզմում։ Ռետինալը համարվում է հիմնական տեսողական գունանյութի (պիգմենտի)՝ ռոդօպսինի բաղադրիչ։ Ռետինոյաթթվի ձևով վիտամինը խթանում է աճը և զարգացումը։ Ռետինոլը համարվում է բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրիչ, ապահովում է օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանությունը։

Վիտամին A-ի անբավարարությունից զարգանում են էպիթելի տարբեր ախտահարումներ, տեսողության վատթարացում, խանգարվում է եղջերաթաղանթի խոնավացումը։ Այդ թվում նկատվում է իմունային ֆունկցիայի իջեցում և աճի դանդաղում։

Վիտամին D կամ կալցիֆերոլ (D1, D2, D3, D4, D5, որոնցից առավել հայտնի են D2 (էրգոկալցիֆերոլ) և D3 (խոլեկալցիֆերոլ)), օրգանիզմի բնականոն նյութափոխանակության և կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական միացությունների, կենսաբանորեն ակտիվ ստերոիդների խումբ, ռախիտը կանխարգելող վիտամին, լուծվում է ճարպերում, չի լուծվում ջրում, կուտակվում է ճարպերում և լյարդում, հիմնականում առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների բացօթյա ներգործությամբ (ցերեկային լույսի բացակայության դեպքում քվարցային լամպով ճառագայթահարելով) նախավիտամիններից սինթեզվելով և որոշ չափով սննդի միջոցով:

D վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆորը, որի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանաց մոտ՝ ոսկրակակղանք ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը: Կանխարգելման նպատակով բժշկի կողմից նշանակվում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք ստացվում են գործարանային պայմաններում խմորասնկերը բարդ քիմիական մշակման և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկելու միջոցով:

D վիտամինը մարդու օրգանիզմի անփոխարինելի մասն է կազմում: Օրական անհրաժեշտ չափաբաժինը (RDA) 1 — 70 տարեկանում (ներառյալ հղիները և կերակրող մայրերը) կազմում է 15 մկգ կամ 600 ՄՄ խոլեկալցիֆերոլ:

իտամին CL-ասկորբինաթթու կամ ասկորբինաթթու, ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր: Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով: Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է : Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի: Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան:

Ներկայումս որևէ հստակ ապացույցներ չկան ասկորբինաթթվի օգտագործման շնորհիվ մրսածությունը կանխարգելելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հաստատված է, որ վիտամինի կանոնավոր օգտագործումը բերում է հիվանդների շուտ ապաքինմանը:Կան տեսակետներ, որոնց համաձայն վիտամինի կանոնավոր օգտագործումը ,իմուն համակարգի խթանման ճանապարհով, կարող է նվազեցնել քաղցկեղի , սրտանոթային հիվանդությունների և մտավոր հետամնացության ռիսկերը: Օգտագործվում է ներքին ընդունման ու ներարկման եղանակներով:

Վիտամին C-ն օրգանիզմի կողմից բավականին բարձր ընկալունակություն ունի: Վերջինիս բարձր չափաբաժիններով օգտագործումը բերում է աղեստամոքսային համակարգի ֆունկցիայի խաթարման, գլխացավերի, անքնության, մաշկի կարմրության: Նորմալ չափաքանակներն ապահով են հղիության ընթացքում: ԱՄՆ-ի բժշկական ինստիտուստը խորհուրդ չի տալիս վիտամինի մեծաքանակ օգտագործումը:

Վիտամին C-ն հայտնաբերվել է 1912 թվականին, անջատվել՝ 1928 թվականին, և 1933 թվականին եղել է առաջին վիտամինը, որը կարողացել են սինթեզել մարդու օրգանիզմից դուրս: Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամբ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում: Ասկորբինաթթուն դեղատներում բավականին մատչելի ու հասանելի է, տրվում է առանց կամ դեղատոմսով: Ասկորբինաթթվի հայտնաբերման համար Նոբելյան մրցանակներ են շնորհվել Ալբերտ Ցզենտ- Գյորգիին ու Վալտեր Նորման Հավորֆին 1937 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության, ինչպես նաև քիմիայի բնագավառներում, համապատասխանաբար: Աղբյուրներ են՝ բրուսելյան կաղամբը, բրոկոլին, ցիտրուսային մրգերը, կիվին, հում կարմիր պղպեղը, ելակը: Մթերքների ջերմաստիճանային մշակումն ու երկար ժամանակ պահպանումը բերում է վիտամինի օքսիդացման:

կենսաբանություն, Uncategorized

մաշկի տեսակներ հիգիենա

մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

մաշկի ֆունկցիաները 

Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։

Մաշկի կառուցվածքը

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Էպիդերմիս

Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով։ Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում։ Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես։
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։

Մաշկի այրվածքներ

Մաշկի այրվածքներն առաջանում են էլեկտրական, քիմիական, ջերմային, ճառագայթային ներգործությունից։ Այրվածքի դեպքում խանգարվում են մաշկի ֆունկցիաները, և ախտահարույց մանրէներն անարգել թափանցում են օրգանիզմ։ Մարմնի մակերեսի 1/3-ի այրվելը վտանգավոր է կյանքի համար։ Տարբերում են այրվածքների չորս աստիճան։ Առաջին աստիճանի այրվածքի դեպքում մաշկը կարմրում է, այտուցվում և ցավում։ Անհրաժեշտ է այրված հատվածը լվանալ խմելու սոդայի ջրային լուծույթով, վրան քսել չեզոք յուղ կամ ախտահանիչ քսուք։ Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ, որոնց մի մասը պայթելով մերկացնում է մաշկը։ Վերնամաշկից զուրկ հյուսվածքները կարող են վարակի պատճառ դառնալ։ Առավել վտանգավոր են երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքները։ Երրորդ աստիճանի այրվածքի դեպքում ածխանում են խորը հյուսվածքները։ Նշված երեք դեպքերում այրվածքի վրա դնել մաքուր վիրակապ և անհապաղ դիմել բժշկի։

Մաշկի հիմնական ֆունկցիաներնենMashk12---

  • մարմնի և շրջապատող միջավայրի միջև պաշտպանողական պատնեշի ապահովում, այդ թվում՝ պաշտպանություն մեխանիկական վնասումներից, ռադիացիայից, քիմիական գրգռիչներից, բակտերիաներից և այլ գործոններից,
  • իմունային ֆունկցիա,
  • ռեցեպտոր ֆունկցիա,
  • ջերմականոնավորող ֆունկցիա,
  • նյութափոխանակային ֆունկցիա,
  • ռեզորբցիոն (ներծծող) ֆունկցիա,
  • ներզատիչ ֆունկցիա,
  • արտազատիչ ֆունկցիա,
  • շնչառական ֆունկցիա։
կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն. Առցանց ուսուցում. 2-րդ նախագիծ

Նախագիծ 2
Զատկական ծես, Նախագծի ընթացքը՝

1.Նկարագրել ինչպե՞ս եք պատրաստվում ծեսին

Պատրաստվում ենք ինչպես կարգն է, ավելի կոնկրետ եկեղեցու ավանդույթներով:

2.Ո՞վ է խնամում ցանած ածիկը

Ցանում ենք ածիկը 15-20 օր, զատիկից առաջ: Ամեն տան անդամ, խնամում է իր ցանած ածիկը:

3.Ի՞նչ հաճախականությամբ և որքան են ջրում

Ջրում ենք օրը մեկ անգամ, ոչ ավել, ոչ քիչ:

4.Ո՞ր եղանակին և ի՞նչ ինտենսիվությամբ են աճում ծլերը, չափել սմ-ով և գրանցել

Ծլերը աճում են, տաք և արևոտ եղանակին, միջին ինտենսիվությամբ: Չափսերը կլինեն, երբ սկսենք ցանել ածիկը:

կենսաբանություն, Uncategorized

Գլխուղեղի ֆունկցիաների հնարավորությունների մասին

Նյարդային բջիջներն ընկալում են մարդուն հասնող ազդանշանները: Բջիջների մի մասն ընկալում է տեսողական ազդանշանները, մյուսները՝ ձայնը, երրորդները՝ հպումները մաշկին: Կան հատուկ բջիջներ, որոնք «հրամաններ են տալիս» ձեռքերին ու ոտքերին: Նյարդային բջիջներն ունեն փոքրիկ ելուստներ, որոնցից դուրս են գալիս սարդոստայնի թելիկների նման նուրբ նյարդաթելեր: Սրանց մի մասը նյարդային բջջին տեղեկություններ է բերում աչքերից, ականջներից, ոտքերից, ձեռքերից, մյուսները գլխուղեղի «հրամանները» հասցնում են մկաններին: Բոլոր նյարդային բջիջների ֆունկցիաները փոխկապակցված են. մի բջջում ծագած գրգիռն ամենանուրբ փոքրիկ «սարքերի»՝ սինապսների միջոցով հաղորդվում է մյուսներին: Յուրաքանչյուր այդպիսի «սարք»հատուկ քիմիական նյութեր արտադրող բարդ «ֆաբրիկա» է հիշեցնում, իսկ այդ նյութերը հնարավորություն են տալիս գրգիռը մի նյարդային բջջից հաղորդել մյուսին:Մարդու գլխուղեղում կան նաև տարբեր տեսակի բջիջները միմյանց կապող նյարդաբջիջներ: Դրանք առանձնապես շատ են և նման են մանրագույն աստղիկների: Այդ բջիջներն ապահովում են ամբողջ գլխուղեղի ներդաշնակ աշխատանքը: Նրանց շնորհիվ է, որ մարդն ընդունակ է մտածելու և զգալու:Գլխուղեղի խորքում եղած բջիջների կուտակն անվանում են գլխուղեղի բուն: Այդ բջիջները գլխուղեղը լիցքավորում են էներգիայով, ապահովում նրա արթուն վիճակը: Երբ գլխուղեղի այդ բաժինները դադարում են աշխատել, մարդը քնում է: Գլխուղեղի հետին բաժինները (ծոծրակային, քունքային և գագաթնային մասերը) շատ բարդ «սարքեր» են, դրանցով մարդն ազդանշաններ է ստանում արտաքին աշխարհից, վերամշակում դրանք և պահպանում դրանց հետքերը: Գլխուղեղի առջևի բաժինները (ճակատային մասերը) կազմակերպում են մարդու բոլոր շարժումներն ու գործողությունները, նրան հնարավորություն տալիս իրականացնելու իր մտահղացումները: Թեպետ մարդու գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերն արտաքինից միանման են, բայց նրանք տարբեր աշխատանք են կատարում: Մարդկանց մեծ մասի համար ավելի կարևոր է ձախ կիսագունդը: Եթե ձախ կիսագնդի աշխատանքը խախտվի, մարդը չի կարողանա ո՜չ խոսել, ո՜չ էլ ընկալել ուրիշի խոսքը:Մարդու գլխուղեղն աշխարհում գոյություն ունեցող «սարքերից» ամենաբարդն է ու ամենակատարյալը: Գիտնականները բացահայտել են գլխուղեղի բազմաթիվ գաղտնիքներ: Բայց մարդկային ուղեղի կառուցվածքի և աշխատանքի շատ առեղծվածներ դեռ սպասում են իրենց հետազոտողներին:

կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն. Ուղեղիկի բացակայությունը

Եթե ուղեղիկը բացակայեր, ապա մարդու մոտ կբացակայեր ռեֆլեքսների համաձայնեցված իրագործումը: Ուղեղիկի ﬖասվածքի դեպքում դիտվում են անհավասարա կշռված, երբեﬓ անկանոն շարժուﬓեր: Ուղեղիկի ﬖասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է ﬔծ կիսա գնդերի կեղևը:

կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն. Ուղեղիկի բացակայությունը

Եթե ուղեղիկը բացակայեր, ապա մարդու մոտ կբացակայեր ռեֆլեքսների համաձայնեցված իրագործումը: Ուղեղիկի ﬖասվածքի դեպքում դիտվում են անհավասարա կշռված, երբեﬓ անկանոն շարժուﬓեր: Ուղեղիկի ﬖասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է ﬔծ կիսա գնդերի կեղևը:

կենսաբանություն, Uncategorized

Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մ է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ:Երբ դելֆիններից մեկն օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն:Դելֆիններն իրենց ձայնատեղորոշիչ հատկության և նուրբ լսողության շնորհիվ շատ լավ կողմնորոշվում են ջրում (նույնիսկ` շատ պղտոր) և մթության մեջ: Ձայնաազդանշանային օրգանը տեղավորված է քթանցքում: Ուղեղի մեծ չափերի շնորհիվ դելֆինները կարող են վերամշակել բազմաթիվ ձայնային և այլ տեղեկություններ:Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցների նմանվող ձայներով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը:Դելֆիններին փորձում են վարժեցնել ձկնորսության, կապի և ստորջրյա այլ աշխատանքներ կատարելուն, ինչպես նաև նրանց մարմնին ամրացրած տվիչների (չափիչ, ազդանշանային, կարգավորիչ կամ կառավարող հարմարանքների տարր) օգնությամբ օվկիանոսի տարբեր խորություններում հոսանքների, ռադիոակտիվության, ջերմաստիճանի, աղայնության մասին տվյալներ ստանալու համար: Ուսումնասիրվում են նաև դելֆիններին ականների, խորտակված նավերի, սուզանավերի հայտնաբերման համար օգտագործելու հնարավորությունները:Դելֆինների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը և ճարպը:

կենսաբանություն, Uncategorized

1.Պարասիմպատիկ և սիմպատիկ նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան։

2. Աչքի կառուցվածքը և ֆունկցիան

Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։
Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ ծիածաթաղանթը վերցնում այնքան գույն ինչքան հարկավոր։Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորռշեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում:

3. Ականջի կառուցվածքը և ֆունկցիան

Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։

Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։

Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։

Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։

Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։

կենսաբանություն

Եթե ուղեղիկը բացակայեր, ապա մարդու մոտ կբացակայեր ռեֆլեքսների համաձայնեցված իրագործումը: Ուղեղիկի ﬖասվածքի դեպքում դիտվում են անհավասարա կշռված, երբեﬓ անկանոն շարժուﬓեր: Ուղեղիկի ﬖասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է ﬔծ կիսա գնդերի կեղևը:

կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն. Նախագծային աշխատանք

Ատլանտյան օվկիանոսը պատմականորեն ակտիվ ձկնորսության վայր է եղել: Դարեր շարունակ մարդը բռնում էր իր ջրերից ձկներ և կեդանիների, սակայն ծավալը այնպիսին էր, որ վնաս չէր պատճառում: Ամեն ինչ փոխվեց, երբ կատարվեց արագ տեխնոլոգիաների զարգացում: Այժմ ձկնորսությունը բնապահպանական խնդիրների ցանկում առաջին տեղում չէ:

Ատլանտյան օվկիանոսի առանձնահատկությունը տարբեր ռադիոակտիվ նյութերի ներթափանցումն է ջրի մեջ: Դրա պատճառը կապված է զարգացած պետություներից, որոնք իրենց հերթին ունեն հզոր էներգետիկ բազաներ: Էներգիայի արտադրությունը, 90%-ով կապված է, ատոմային գործարաններից, որոնց աղբը իրենց հերթին գցվում է ծով: